P.Diddy-ին կրկին ավելի շուտ կազատվի բանտից․ հայտնի է նոր ամսաթիվը Պատասխանեցի Euronews-ի հարցերին. Փաշինյան 1000-ամյա պատմությամբ ոսկե կախազարդ․ ինչ են պարզել մասնագետները Վարչաբենդի պարային խմբում եք հանդես եկել, առաջիկայում համերգներ նախատեսվա՞ծ են. Ղազարյան 115 միլիոն տարվա գաղտնիք․ դինոզավրի ոսկորներում հայտնաբերվել է հեմոգլոբին ՀԱՊԿ-ը հույս ունի ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուտափույթ կնքման Քննարկվել է ՀՀ-ԵՄ հարաբերություններին և համատեղ ծրագրերի ընթացքին վերաբերող հարցեր Հոդվածը էական նշանակություն չունի. ՔԿ նախագահը՝ զինծառայողների մահվան դեպքերի մասին (տեսանյութ) Ուկրաինայում բրիտանացիներին թույլ կտա՞ն կրակել․ Լավրովի զգուշացում, թուրք-կորեական միջուկային կապ Վարույթը նոր ենք ստացել. ՔԿ նախագահը Հայկ Սարգսյանի վերաբերյալ գործի մասին (տեսանյութ) ՔԿ նախագահը հունից դուրս եկավ Ծառուկյանի դստեր՝ անձնականը հրապարակելու լրագրողի հարցից (տեսանյութ) Disney-ը հազարավոր աշխատատեղեր է կրճատում՝ Amazon-ի և Apple-ի հետ մրցակցության ֆոնին 

Հրաչը՝ ներսում, Ավինյանը՝ դրսում. Բախումներ չեն լինի․ «Հրապարակ»

Հայկական Մամուլ

«Հրապարակ» թերթը գրում է.

«Սեպտեմբերին վերջապես Տիգրան Ավինյանը կտեղափոխվի Երեւանի քաղաքապետարան՝ փաստացի զբաղեցնելով փոխքաղաքապետի, իսկ ավելի ճիշտ՝ քաղաքապետի պաշտոնը։ Դեռեւս անցած տարեվերջին, երբ Հայկ Մարությանին գահընկեց անելուց հետո Հրաչյա Սարգսյանին ընտրեցին քաղաքապետի պաշտոնում, տեւական ժամանակ լուրեր էին շրջանառվում Ավինյանի նշանակման մասին։ Բայց նշանակումը չեղավ, փոխարենը ՔՊ-ից պաշտոնապես հայտարարեցին, որ, այո, Ավինյանը քաղաքապետի իրենց թեկնածուն է։

Իսկ նշանակումը չկայացավ մի քանի պատճառով․ նախ՝ ՔՊ-ում հասկանում են, որ ցանկացած պաշտոն արագ փչացնում է երիտասարդներին, եւ պաշտոն ունեցող երիտասարդին էլ հասարակությունն արագ է «փչացնում», ուստի պետք է հնարավորինս ձգել նշանակումը, որպեսզի այն լինի ոչ թե ի վնաս, այլ ի նպաստ թեկնածուի։ Երկրորդ՝ քաղաքապետարանի լավատեղյակ աղբյուրները խոսում էին, որ Հրաչյա Սարգսյան-Տիգրան Ավինյան տարաձայնություններն այնքան էին սրվել, որ առաջինը խանդով է վերաբերվում այն փաստին, որ ինքը քաղաքապետարանում, բառի բուն իմաստով, անգլիական թագուհու կարգավիճակ ունի՝ բոլոր որոշումների կնքահայրը Տիգրան Ավինյանն է։ Եվ Ավինյանն էլ այդ խանդը տեսնելով՝ որոշել է հետաձգել իր մուտքը քաղաքապետարան, որ մթնոլորտը չշիկանա, եւ ավելորդ լարվածություն չառաջանա, ինչը կարող է ազդել իր վարկանիշի վրա եւ ստվերել ընտրությունները։

Հատկապես որ առանց պաշտոնի էլ Տիգրան Ավինյանն իր գործը տեսնում է՝ նա թաղապետարաններն արդեն հասցրել է իրենով անել, կադրային փոփոխությունների միջոցով ամենուր նշանակել է իր մարդկանց, թաղապետերն իր ծանոթ-բարեկամ-ընկերներն են, ենթակա կառույցներում էլ իր մարդկանց է նշանակում։ Հասցրել է շատ դպրոցներում, մանկապարտեզներում, պոլիկլինիկաներում եւ այլ հիմնարկներում յուրային տնօրեններ նշանակել։

Տարբեր պատրվակներով ազատվում են գործող ղեկավարներից եւ նշանակում յուրայիններին, որ ընտրությունների փուլում աշխատեն Ավինյանի համար։ Ավելին, արդեն քանի ամիս է՝ քաղաքապետացուն նախընտրական քարոզարշավ է իրականացնում՝ այցելում է պետական տարբեր հիմնարկներ, հաստատություններ, բուհեր, վարչական շրջաններ, հանդիպումներ ունենում կոլեկտիվների, քաղաքացիների հետ, անգամ օտարերկրյա այցեր է կատարում քաղաքապետարանին առնչվող խնդիրների օրակարգով, Նիկոլ Փաշինյանի կողքին է երեւում։ Մի խոսքով՝ հանրային գիտակցության մեջ ամրագրում են Տիգրան Ավինյան-քաղաքապետին։

Թե ինչու է Ավինյանը որոշել հիմա մտնել քաղաքապետարան, մեր աղբյուրներն ասում են, որ փոխքաղաքապետի կարգավիճակն ավելի դյուրին կդարձնի խնդիրների իրագործումը։ Բացի այդ՝ ժամանակն է կատարած գործը ցույց տալու, վարկանիշ հավաքելու։ Իսկ ընտրությունները սարերի ետեւում չեն, հերթական ընտրություններին մոտ մեկ տարի է մնացել։

Ի դեպ, ի սկզբանե որոշել էին, որ այս հոկտեմբերին արտահերթ ընտրություններով քաղաքապետ ընտրեն, սակայն ՔՊ ներքին հարցումների արդյունքում պարզվել է, որ Ավինյանը չունի այնքան վարկանիշ, որ կարելի լինի ռիսկի դիմել։ Մեր աղբյուրներն ասում են, թե հարցումներով պարզել են նաեւ, որ ՔՊ-ում այնպես չէ, որ կա այլ՝ ավելի հարմար թեկնածու, որն Ավինյանից բարձր վարկանիշ ունենա։

Ամեն դեպքում՝ Ավինյանը չարյաց փոքրագույնն է։ Սակայն իշխանությունների մարտավարությունը լինելու է ձայների փոշիացումը, ինչպես արեցին 2021 թվականի ԱԺ ընտրությունների ժամանակ՝ խաղի մեջ մտցնելով 25 քաղաքական ուժ, որոնցից միայն 3-ն անցան խորհրդարան, իսկ մնացած 22-ը ձայներ խլեցին ընդդիմությունից։

Արձանագրենք, որ Տիգրան Ավինյանի նշանակումից հետո քաղաքապետարանում հետաքրքիր շոու է սպասվում։ Էքսցենտրիկ եւ տեսախցիկների առջեւ «ռեմբո» ձեւացող Հրաչյա Սարգսյանը եւ գորշ կարդինալի ոճով գործող, հավասարակշիռ Տիգրան Ավինյանը կարող են շատ ուշագրավ զույգ դառնալ։ Եթե սրան գումարենք նաեւ այն, որ քաղաքապետարանում իշխանության տարբեր թեւերի ներկայացուցիչներ կան, պատկերը պարզ կդառնա: Քաղաքապետի առաջին տեղակալ Լեւոն Հովհաննիսյանը, փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը, փոխքաղաքապետ Ստեփան Մաչյանը պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի կամակատարներն են:

Քաղաքի կառավարման հարցերում ակտիվ դերակատարում ունեն նաեւ ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը եւ նրա եղբայրը՝ Արամ Հարությունյանը, ով մասնավոր ընկերություն ունի եւ իրենով է անում փողոտ ծրագրերը։ Մեր հարցադրումներին ի պատասխան՝ քաղաքապետարանի աշխատակիցն ասաց, թե պայմանավորվել են, որ նշանակումից հետո բախում չլինի։ Գործող քաղաքապետը կշարունակի քաղաքապետի դերը, իսկ Ավինյանն ավելի շատ կլինի դրսերում՝ հանդիպումների, քարոզչության մեջ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
P.Diddy-ին կրկին ավելի շուտ կազատվի բանտից․ հայտնի է նոր ամսաթիվըՊատասխանեցի Euronews-ի հարցերին. Փաշինյան1000-ամյա պատմությամբ ոսկե կախազարդ․ ինչ են պարզել մասնագետներըՎարչաբենդի պարային խմբում եք հանդես եկել, առաջիկայում համերգներ նախատեսվա՞ծ են. ՂազարյանՏարվա սկզբից ի վեր Մարոկկոն կանխել է անօրինական միգրացիայի ավելի քան 58,000 փորձ115 միլիոն տարվա գաղտնիք․ դինոզավրի ոսկորներում հայտնաբերվել է հեմոգլոբինՀԱՊԿ-ը հույս ունի ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուտափույթ կնքմանՄելանյա Թրամփը Սպիտակ տանը կհավաքի Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչներինՔննարկվել է ՀՀ-ԵՄ հարաբերություններին և համատեղ ծրագրերի ընթացքին վերաբերող հարցերՀոդվածը էական նշանակություն չունի. ՔԿ նախագահը՝ զինծառայողների մահվան դեպքերի մասին (տեսանյութ) Պեսկովը նշել է, որ անվտանգության երաշխիքները կլինեն ԱՄԷ-ում կայանալիք բանակցությունների թեմաներից մեկըՈւկրաինայում բրիտանացիներին թույլ կտա՞ն կրակել․ Լավրովի զգուշացում, թուրք-կորեական միջուկային կապՎարույթը նոր ենք ստացել. ՔԿ նախագահը Հայկ Սարգսյանի վերաբերյալ գործի մասին (տեսանյութ) ՔԿ նախագահը հունից դուրս եկավ Ծառուկյանի դստեր՝ անձնականը հրապարակելու լրագրողի հարցից (տեսանյութ) Պեսկովը անհնար է անվանել Եվրոպայի մասնակցությունը Աբու Դաբիի բանակցություններինDisney-ը հազարավոր աշխատատեղեր է կրճատում՝ Amazon-ի և Apple-ի հետ մրցակցության ֆոնինՊայթյուններ ու ռմբակոծություններ աշխարհում․ 24 մլրդ 250 մլն դրամ՝ ՀՀ վարչապետի աշխատակազմինԹուրքիան և Հարավային Կորեան քննարկել են ռազմավարական գործընկերության խորացումըԲուլղարիայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտարարել է նախագահական ընտրություններում հաղթողի անունըՄելանյա Թրամփը նոյեմբերի 5-ին հանդես կգա հրադադարի վերաբերյալ հայտարարությամբԱԺ նախագահը պատգամավորին ասում է՝ դուրս կշպրտի, հանցակազմ չե՞ք տեսնում, ինչո՞ւ է ազատության մեջ (տեսանյութ) ChatGPT-ն զարգանում է՝ գնումներից մինչև ընտանեկան բյուջեի պլանավորումԼենինգրադի պաշտպանության ժամանակ զոհված հայ կոմպոզիտորի աճյունը հուղարկավորվել է 85 տարի անց56 միլիոն դրամով 5 րոպեանոց հոլովակ են պատրաստել COP17-ի համար. Հոլիվուդի՞ց էր եկել նկարիչը (տեսանյութ) #ՈՒՂԻՂ․ 2027 թ. պետական բյուջեի նախնական քննարկում. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստԻրանը հայտարարել է, որ ընտրում է դիվանագիտությունը, բայց պատրաստ է նաև ամենավատ սցենարինՓաշինյանը Մեցոլային է փոխանցել «Արմատագիր-երկխոսության ուժը» Հայոց այբուբենի հուշաքանդակի մանրակերտը (լուսանկարներ) Լատինաամերիկացի ընտրողների 59%-ը նախընտրում է, որ Կոնգրեսը վերահսկեն դեմոկրատներըԼեհաստանը հատուկ նշանակության ուժեր է ուղարկել Ռուսաստանի հետ սահմանԻրանը պահանջել է ճանաչել իր ինքնիշխանությունը Հորմուզի նեղուցի նկատմամբՀայկ Սարգսյանի և Նարեկ Նալբանդյանի հետ կապված՝ ՔԿ-ում վարույթներ կան Տուսկը կմասնակցի Նավրոկիի գլխավորած Անվտանգության խորհրդի նիստին՝ չնայած Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված հակամարտությանըՓաշինյանի սրան սատկացնելու եմ, նրան կզացնելու արտահայտությունները քրեական հանցա՞կազմ են․ Գրիգորյան (տեսանյութ) Կասեցվել է Գոռավանի «Պանիր Չանախ» արտադրատեսակի արտադրությունը Չեխիայի նախագահը անհրաժեշտ է համարում Եվրոպայի մասնակցությունը Ուկրաինայի շուրջ բանակցություններինԼեզվակռիվ ԱԺ-ում՝ ՔԿ նախագահի հետ հարց ու պատասխանի ժամանակ. Ժողովուրդ, թույլ տվեք պատասխանի (տեսանյութ) Միգուցե քննիչները հոգնու՞մ են քաղաքական պատվեր կատարելուց. Ղազինյանը՝ Պողոսյանին (տեսանյութ) Ի՞նչ է սպասվում ԱՄՆ միջանկյալ ընտրություններում․ երեք հնարավոր զարգացումԶելենսկին ասել է, որ Մասկը հրաժարվել է քննարկել SpaceX-ի աշխատանքը ՈւկրաինայումՊապիկյանը հանդիպել է Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատարի հետ Ագարակ գյուղի 51-ամյա բնակիչը օգտագործել և իրացրել է թմրամիջոց․ նա կալանավորվել էՍրբուհի Գալյանը նեղվելու շատ բան ունի որովհետև ինքը այն պաշտոնյան է որ գրում է այդ սահմանադրությունը. Քրիստինե Վարդանյան (տեսանյութ) ԱՄՆ նախագահի կուսակցությունը 92 տարվա ընթացքում Կոնգրեսում տեղեր է կորցրել ընդամենը երեք անգամՄեքսիկայի դեսպանին ներկայացվել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործընթացըԳործարկվելու է էլեկտրաշչակ Երեք գերտերությունների առաջնորդները կարող են հանդիպել նոյեմբերի 18-19-ին՝ ՉինաստանումՊեսկովը հայտարարել է, թե ով կգլխավորի Ուկրաինայի հարցով բանակցությունների պատվիրակությունըՋանասիրաբար աշխատող քննիչի աշխատանքից դուրս գալու պաճառը ո՞րն է. Հարց ՔԿ ղեկավարին (տեսանյութ) Պայթյուններ, ռմբակոծություններ և վտանգավոր միջադեպեր՝ աշխարհումԻրանը ներկայացրել է Մերձավոր Արևելքում կայուն խաղաղության 5 պայման
Ամենադիտված