115 միլիոն տարվա գաղտնիք․ դինոզավրի ոսկորներում հայտնաբերվել է հեմոգլոբին ՀԱՊԿ-ը հույս ունի ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուտափույթ կնքման Քննարկվել է ՀՀ-ԵՄ հարաբերություններին և համատեղ ծրագրերի ընթացքին վերաբերող հարցեր Հոդվածը էական նշանակություն չունի. ՔԿ նախագահը՝ զինծառայողների մահվան դեպքերի մասին (տեսանյութ) Ուկրաինայում բրիտանացիներին թույլ կտա՞ն կրակել․ Լավրովի զգուշացում, թուրք-կորեական միջուկային կապ Վարույթը նոր ենք ստացել. ՔԿ նախագահը Հայկ Սարգսյանի վերաբերյալ գործի մասին (տեսանյութ) ՔԿ նախագահը հունից դուրս եկավ Ծառուկյանի դստեր՝ անձնականը հրապարակելու լրագրողի հարցից (տեսանյութ) Disney-ը հազարավոր աշխատատեղեր է կրճատում՝ Amazon-ի և Apple-ի հետ մրցակցության ֆոնին Պայթյուններ ու ռմբակոծություններ աշխարհում․ 24 մլրդ 250 մլն դրամ՝ ՀՀ վարչապետի աշխատակազմին Թուրքիան և Հարավային Կորեան քննարկել են ռազմավարական գործընկերության խորացումը Մելանյա Թրամփը նոյեմբերի 5-ին հանդես կգա հրադադարի վերաբերյալ հայտարարությամբ ԱԺ նախագահը պատգամավորին ասում է՝ դուրս կշպրտի, հանցակազմ չե՞ք տեսնում, ինչո՞ւ է ազատության մեջ (տեսանյութ) 

ԱՄՆ Կոնգրեսը պատրաստ է Ռուսաստանին ճանաչել՝ որպես ահաբեկչության հովանավոր․ Gazeta

Համաշխարհային Մամուլ

«Եթե ​​ԱՄՆ Պետդեպարտամենտը Ռուսաստանին չճանաչի` որպես ահաբեկչության հովանավոր, ապա Կոնգրեսը դա կանի»,֊այս մասին պետքարտուղար Էնթոնի Բլինքենին ասել է Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին, ֊գրում են լրատվամիջոցները։ Աղբյուրներից մեկը հայտնել է, որ Սպիտակ տունն այդպիսով «քաղաքական ծածկույթ» կստանա տնտեսական ճնշման սրման և «հակապուտինյան հռետորաբանության» համար։ Այժմ Վաշինգտոնը ճանաչում է Սիրիան, Իրանը, Հյուսիսային Կորեան և Կուբան՝ որպես ահաբեկչության հովանավորող պետություններ։ 
Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին պետքարտուղար Էնթոնի Բլինքենին ասել է, որ ԱՄՆ Կոնգրեսը կճանաչի Ռուսաստանը` որպես ահաբեկչության հովանավոր, եթե Պետդեպարտամենտը հրաժարվի դա անել: Այս մասին հայտնում է Politico թերթը՝ վկայակոչելով Վաշինգտոնի աղբյուրները։

«Կոնգրեսի ընդունումն ակնհայտորեն ավելի բարդ ճանապարհ է, քան քարտուղարի որոշումը, բայց այն վարչակազմին կտա քաղաքական ծածկույթ, որն անհրաժեշտ է տնտեսական ճնշումը և հակապուտինյան հռետորաբանությունը ուժեղացնելու համար», - լրագրողներին ասել է Կոնգրեսի աղբյուրը: Նա հավելել է, որ չկան իրավական հիմքեր, որոնք թույլ չեն տալիս կոնգրեսականներին նման որոշում կայացնել։

Երկրի ընդգրկումը ահաբեկչությունը հովանավորող պետությունների ցուցակում ենթադրում է խիստ սահմանափակումներ նրա հետ փոխգործակցության համար։ Արգելվում է պաշտպանական նշանակության ապրանքների արտահանումը, խստացվում է երկակի նշանակության արտադրանքի արտահանման վերահսկողությունը, կիրառվում են ֆինանսական արգելքներ և այլ պատժամիջոցներ։ Տուգանքներ կարող են սահմանվել նաև երրորդ երկրների նկատմամբ, որոնք առևտուր են անում ահաբեկչությունը հովանավորող պետության հետ։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Մոսկվան Վաշինգտոնի հայտարարությունները համարում է «քարոզչական քայլ»։

«Բոլոր այն միջոցները, որ ձեռնարկելու են, նույնիսկ նման ապուշ բնույթի, կմշակվեն ու կշարունակվեն։ Մենք, իհարկե, ոչինչ անպատասխան չենք թողնում, և նրանք պետք է դա հասկանան»,- ասել է դիվանագետը։

Զախարովան նշել է, որ մինչ այժմ միջազգային հանրությունը իրավական դաշտում գլոբալ հարց չի բարձրացրել Սիրիայում, Լիբիայում, Իրաքում և այլ երկրներում ԱՄՆ գործողությունների վերաբերյալ։ Նրա խոսքով՝ Ռուսաստանի դեմ ոչ բարեկամական միջոցներ ձեռնարկելու ԱՄՆ-ի փորձերը՝ «ուկրաինացիների դեմ կատարված հանցագործությունների պատճառով», կարող են «վերադարձվել» Վաշինգտոնին։

«Որքան ԱՄՆ-ն այժմ այս թեման արթնացնում է միջազգային հանրության գիտակցության մեջ, այնքան միջազգային հանրությունը հիշում է Միացյալ Նահանգների հանցագործությունները»,- ասել է Զախարովան։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
115 միլիոն տարվա գաղտնիք․ դինոզավրի ոսկորներում հայտնաբերվել է հեմոգլոբինՀԱՊԿ-ը հույս ունի ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուտափույթ կնքմանՄելանյա Թրամփը Սպիտակ տանը կհավաքի Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչներինՔննարկվել է ՀՀ-ԵՄ հարաբերություններին և համատեղ ծրագրերի ընթացքին վերաբերող հարցերՀոդվածը էական նշանակություն չունի. ՔԿ նախագահը՝ զինծառայողների մահվան դեպքերի մասին (տեսանյութ) Պեսկովը նշել է, որ անվտանգության երաշխիքները կլինեն ԱՄԷ-ում կայանալիք բանակցությունների թեմաներից մեկըՈւկրաինայում բրիտանացիներին թույլ կտա՞ն կրակել․ Լավրովի զգուշացում, թուրք-կորեական միջուկային կապՎարույթը նոր ենք ստացել. ՔԿ նախագահը Հայկ Սարգսյանի վերաբերյալ գործի մասին (տեսանյութ) ՔԿ նախագահը հունից դուրս եկավ Ծառուկյանի դստեր՝ անձնականը հրապարակելու լրագրողի հարցից (տեսանյութ) Պեսկովը անհնար է անվանել Եվրոպայի մասնակցությունը Աբու Դաբիի բանակցություններինDisney-ը հազարավոր աշխատատեղեր է կրճատում՝ Amazon-ի և Apple-ի հետ մրցակցության ֆոնինՊայթյուններ ու ռմբակոծություններ աշխարհում․ 24 մլրդ 250 մլն դրամ՝ ՀՀ վարչապետի աշխատակազմինԹուրքիան և Հարավային Կորեան քննարկել են ռազմավարական գործընկերության խորացումըԲուլղարիայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտարարել է նախագահական ընտրություններում հաղթողի անունըՄելանյա Թրամփը նոյեմբերի 5-ին հանդես կգա հրադադարի վերաբերյալ հայտարարությամբԱԺ նախագահը պատգամավորին ասում է՝ դուրս կշպրտի, հանցակազմ չե՞ք տեսնում, ինչո՞ւ է ազատության մեջ (տեսանյութ) ChatGPT-ն զարգանում է՝ գնումներից մինչև ընտանեկան բյուջեի պլանավորումԼենինգրադի պաշտպանության ժամանակ զոհված հայ կոմպոզիտորի աճյունը հուղարկավորվել է 85 տարի անց56 միլիոն դրամով 5 րոպեանոց հոլովակ են պատրաստել COP17-ի համար. Հոլիվուդի՞ց էր եկել նկարիչը (տեսանյութ) #ՈՒՂԻՂ․ 2027 թ. պետական բյուջեի նախնական քննարկում. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստԻրանը հայտարարել է, որ ընտրում է դիվանագիտությունը, բայց պատրաստ է նաև ամենավատ սցենարինՓաշինյանը Մեցոլային է փոխանցել «Արմատագիր-երկխոսության ուժը» Հայոց այբուբենի հուշաքանդակի մանրակերտը (լուսանկարներ) Լատինաամերիկացի ընտրողների 59%-ը նախընտրում է, որ Կոնգրեսը վերահսկեն դեմոկրատներըԼեհաստանը հատուկ նշանակության ուժեր է ուղարկել Ռուսաստանի հետ սահմանԻրանը պահանջել է ճանաչել իր ինքնիշխանությունը Հորմուզի նեղուցի նկատմամբՀայկ Սարգսյանի և Նարեկ Նալբանդյանի հետ կապված՝ ՔԿ-ում վարույթներ կան Տուսկը կմասնակցի Նավրոկիի գլխավորած Անվտանգության խորհրդի նիստին՝ չնայած Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված հակամարտությանըՓաշինյանի սրան սատկացնելու եմ, նրան կզացնելու արտահայտությունները քրեական հանցա՞կազմ են․ Գրիգորյան (տեսանյութ) Կասեցվել է Գոռավանի «Պանիր Չանախ» արտադրատեսակի արտադրությունը Չեխիայի նախագահը անհրաժեշտ է համարում Եվրոպայի մասնակցությունը Ուկրաինայի շուրջ բանակցություններինԼեզվակռիվ ԱԺ-ում՝ ՔԿ նախագահի հետ հարց ու պատասխանի ժամանակ. Ժողովուրդ, թույլ տվեք պատասխանի (տեսանյութ) Միգուցե քննիչները հոգնու՞մ են քաղաքական պատվեր կատարելուց. Ղազինյանը՝ Պողոսյանին (տեսանյութ) Ի՞նչ է սպասվում ԱՄՆ միջանկյալ ընտրություններում․ երեք հնարավոր զարգացումԶելենսկին ասել է, որ Մասկը հրաժարվել է քննարկել SpaceX-ի աշխատանքը ՈւկրաինայումՊապիկյանը հանդիպել է Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատարի հետ Ագարակ գյուղի 51-ամյա բնակիչը օգտագործել և իրացրել է թմրամիջոց․ նա կալանավորվել էՍրբուհի Գալյանը նեղվելու շատ բան ունի որովհետև ինքը այն պաշտոնյան է որ գրում է այդ սահմանադրությունը. Քրիստինե Վարդանյան (տեսանյութ) ԱՄՆ նախագահի կուսակցությունը 92 տարվա ընթացքում Կոնգրեսում տեղեր է կորցրել ընդամենը երեք անգամՄեքսիկայի դեսպանին ներկայացվել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործընթացըԳործարկվելու է էլեկտրաշչակ Երեք գերտերությունների առաջնորդները կարող են հանդիպել նոյեմբերի 18-19-ին՝ ՉինաստանումՊեսկովը հայտարարել է, թե ով կգլխավորի Ուկրաինայի հարցով բանակցությունների պատվիրակությունըՋանասիրաբար աշխատող քննիչի աշխատանքից դուրս գալու պաճառը ո՞րն է. Հարց ՔԿ ղեկավարին (տեսանյութ) Պայթյուններ, ռմբակոծություններ և վտանգավոր միջադեպեր՝ աշխարհումԻրանը ներկայացրել է Մերձավոր Արևելքում կայուն խաղաղության 5 պայմանԻրանը պահանջում է ճանաչել Հորմուզի ինքնիշխանությունըԱՄՆ-ն ու Իրանը քննարկում են հակամարտության կարգավորման առաջարկները․ Կատարի ԱԳՆՕդի ջերմաստիճանը կնվազի. Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Հայաստանում տոկոսադրույքները փոխվել են. ԿԲ-ի նոր որոշումը Ի՞նչ գործ ունեն մարզային դատախազները Փաշինյանի դիմավորման արարողություններին․ ինքնագործունեությո՞ւն է, թե՞ դատախազության ցուցում․ Ղազարյան
Ամենադիտված