Սոչիում ավերիչ ջրհեղեղներ են․ արտակարգ դրություն է հայտարարվել (լուսանկարներ)
Լուսանկարներ
Սոչիի վարչակազմը քաղաքում արտակարգ ռեժիմ է հայտարարել՝ երկու անընդմեջ ավերիչ ջրհեղեղների հետևանքները վերացնելու համար։ Մեկը սկսվել է շաբաթ առավոտյան, մյուսը՝ կիրակի գիշերը, գրում է BBC-ն։
«Քաղաքում արտակարգ դրություն է հայտարարվել»,- գրել է քաղաքապետ Ալեքսեյ Կոպայգորոդսկին Telegram-ի իր ալիքում։ «Սա մեզ ուժեր տեղակայելու և տուժածներին անհապաղ տեղահանելու մեխանիզմների ևս մեկ գործիք է տալիս»,֊հավելել է քաղաքապետը։
Նրա խոսքով՝ կիրակի օրվա անձրևը «պատի պես փլվել է» և գրեթե մեկ ժամ չի դադարել։ Այս ընթացքում քաղաքում 76 մմ տեղումներ են տեղացել։ Սա նույնիսկ ավելին է, քան Սոչիի միջին տեղումները ամբողջ հուլիսի համարՏարերքի գիշերային խրախճանքը երկրորդն էր անընդմեջ։


















































Ամենադիտված
Գլենդեյլաբնակ բժիշկ Վիոլետա Մայիլյանը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման՝ բոտոքսի հետ կապված 45 մլն դոլարի խոշորագույն խարդախության համար