Քուվեյթի վարչապետ Է դարձել Էմիրի որդին
ԱշխարհՔուվեյթի Էմիրի որդի Ահմեդ Նավաֆ ալ Ահմեդ աս Սաբահը նշանակվել Է երկրի վարչապետի պաշտոնում՝ պետության ղեկավարի հրամանագրին համապատասխան: Հուլիսի 25-ին այդ մասին հայտնել Է Քուվեյթի Al-Jаrida հրատարակությունը:
Կառավարության նշանակված ղեկավարը պարտավոր Է կազմել նոր կաբինետ եւ նոր նախարարների ցուցակը ներկայացնել պետության ղեկավարի հաստատմանը: Հաղորդվում Է, որ նոր վարչապետի նշանակման հրամանագիրը Քուվեյթի Էմիրն ստորագրել Է կիրակի երեկոյան: Ահմեդ Նավաֆ ալ Ահմեդ աս Սաբահը ծնվել Է 1956 թականին: Իր քաղաքական կարիերան նա սկսել Է ներքին գործերի նախարարությունում, իսկ այն բանից հետո, երբ նրա հայրը դարձել Է Քուվեյթի Էմիրը, նշանակվել Է Ազգայն գվարդիայի ղեկավարի տեղակալ: Նախորդ կառավարությունում շեյխ Ահմեդն զբաղեցնում Էր փոխվարչապետի պաշտոնը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: