Rage Against the Machine-ի կիթառահարը համերգի ժամանակ հարվածել է անվտանգության աշխատակցին
Լուսանկարներ
Rage Against the Machine-ի կիթառահար Թոմ Մորելլոն Տորոնտոյի Scotiabank Arena-ում ելույթ ունենալիս հարվածել է անվտանգության աշխատակցին: Այս մասին հայտնում է The Hollywood Reporter-ը։
Անվտանգության աշխատակիցը պատահաբար հարվածել է երաժշտին, երբ նա վազում էր բեմ բարձրացած երկրպագուի հետևից։ Վոկալիստ Զաք դե լա Ռոշեն դեպքից մի քանի րոպե անց ընդհատել է կատարումը՝ պարզելու, թե արդյո՞ք Մորելլոն վնասվածք է ստացել։
Երբ լույսերը վառվել են, ընկած կիթառահարը ոտքի է կանգնել և հայտնել, որ միջադեպից չի տուժել։ Այն բանից հետո, երբ Մորելլոն վերադարձել է բեմ, դե լա Ռոշեն դիտողություն է արել համերգի մյուս մասնակիցներին, ինչպես նաև քննադատել երկրպագուին, ով փորձել է գաղտագողի բեմ բարձրանալ:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)