Ինչ կանի Ռուսաստանը, եթե Եվրոպան հանկարծ փոխի իր դիրքորոշումը․ Լավրովի արձագանքը
ԱշխարհԵթե Եվրոպան հանկարծ փոխի իր դիրքորոշումը և Ռուսաստանի Դաշնությանը առաջարկի վերականգնել հարաբերությունները, մենք պետք է տեսնենք՝ արդյո՞ք դա ձեռնտու է Մոսկվային, ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը RT-ի և «Россия Сегодня»֊ի մեդիա խմբի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանին տված հարցազրույցում, գրում է Ռիա Նովոստին։
«Եթե ինչ-որ փուլում հանկարծ Եվրոպան ասի՝ «մենք «տաքացած էինք», մենք դեռ շահագրգռված ենք, եկեք վերականգնենք մեր հարաբերությունները որոշ տնտեսական և առևտրային ոլորտներում», կարծում եմ, որ պետք չէ նրանց վանել, բայց պետք է տեսնել՝ որքանով է դա մեզ ձեռնտու, և միայն դրանից հետո արձագանքել»,- ասել է Լավրովը։