Նաբերեժնիե Չելնիի բնակիչները պահանջում են գտնել մեքենայի տանիքին «սեքսով» զբաղված աղջիկներին
ԱյլՌԴ Նաբերեժնիե Չելնիի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Ռիմա Մուխամեցյանովան արձագանքել է սոցիալական ցանցերում տեսանյութի հրապարակմանը, որում աղջիկները քաղաքապետարանի դիմաց կանգնած մեքենայի տանիքին սեքսի իմիտացիա են անում։ Ըստ chelny-biz-ի` նա հայտարարել է, որ դա տեղի ստրիպտիզ ակումբի գովազդային արշավն է եղել:
Անցած շաբաթավերջին Նաբերեժնիե Չելնիի քաղաքապետարանի շենքի դիմաց գտնվող ավտոկայանատեղիում երկու աղջիկ բարձրացել են Audi ավտոմեքենայի տանիք և սկսել են նմանակել սեռական ակտ։ Միաժամանակ մեքենայում տղամարդիկ են եղել, նշում է Gazeta.ru-ն:
Այս տեսանյութի պատճառով քաղաքի բնակիչները պահանջում էին գտնել աղջիկներին և տուգանել հասարակական վայրում անպարկեշտ պահվածքի համար։