Հոնկոնգում համերգի ժամանակ էկրանն ընկել է բեմի վրա (տեսանյութ)
ՏեսանյութերՀոնկոնգում Mirror փոփ խմբի համերգի ժամանակ էկրանն ընկել է բեմի վրա, տուժել է երեք մարդ։ Այս մասին հայտնում է South China Morning Post-ը։
Կատարողները բեմի վրա ելույթ էին ունենում, երբ կախովի մալուխը պոկվեց և էկրանն ընկավ։ Մեկ պարուհի գլխի վնասվածք է ստացել, ևս երկուսը թեթև վնասվածքներ են ստացել։ Տուժածները հոսպիտալացվել են, նրանց վիճակի մասին մանրամասները ճշտվում են։
Հստակեցվում է, որ տուժածներից մեկը պարուհի է, որը հայտնի է որպես Մո:
Միջադեպից հետո երաժշտական խմբի ելույթն ընդհատվել է, իսկ խմբի մենեջերը ներողություն է խնդրել հանդիսատեսից և հորդորել հեռանալ հրապարակից։