Վերին Լարսը ժամանակավորապես փակ է Գուդաուրիում ուղղաթիռի վթարի պատճառով (տեսանյութ)
ՏեսանյութերՄցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ճանապարհի 94-րդ կիլոմետրին Գուդաուրիում ուղղաթիռի վթարի պատճառով արգելվում է բոլոր տրանսպորտային միջոցների շարժը երկու ուղղություններով: Երթևեկությունը կվերականգնվի փրկարարական աշխատանքների ավարտից հետո, հայտնում է Վրաստանի ավտոճանապարհների դեպարտամենտը։
Նշենք, որ Գուդաուրիի լեռներում Վրաստանի սահմանային ոստիկանությանը պատկանող ուղղաթիռը պարապլանիստներին օգնություն ցուցաբերելու գործողության ժամանակ կորցրել է կառավարումը և կործանվել:
Ուղղաթիռը պետք է կիրճից դուրս բերեր երկու հոգու, ովքեր վթարի էին ենթարկվել պարապլանի` ժայռին բախվելուց հետո։
Նախնական տվյալներով՝ ուղղաթիռում հինգ մարդ է եղել՝ օդաչուներ եւ փրկարարներ։ Հայտնի չէ, թե արդյոք որևէ մեկը ողջ է մնացել վթարից, թե ոչ։