Անջելինա Ջոլին սովորում է պարել (տեսանյութ)
ՏեսանյութերԴերասանուհի Անջելինա Ջոլին դստեր՝ քոլեջ ընդունվելուց հետո պարել է նրա՝ 17-ամյա Զահարայի հետ։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։
Օրերս Անջելինա Ջոլին օգտատերերին հայտնեց, որ իր 17-ամյա դուստրը՝ Զահարան, ընդունվել է Ատլանտայի աֆրոամերիկացի կանանց ամենահին ազատական արվեստի քոլեջը։ Այժմ սոցիալական ցանցերում տարածվել է մի տեսանյութ, որտեղ Անջելինան պարում է Զահարայի հետ Լոս Անջելեսի Spelman և Morehouse քոլեջների շրջանավարտների միջոցառման ժամանակ: Դերասանուհու երկչոտ պարը տեսագրվել է Մորհաուս քոլեջի նախագահի կողմից և հրապարակվել TikTok-ում:
Անջելինա Ջոլին և Բրեդ Փիթն ունեն վեց երեխա, որոնցից երեքը (21-ամյա Մեդոքսը, 18-ամյա Պաքսը և 17-ամյա Զահարան) որդեգրված են։ 2006 թվականին դերասաններն ունեցան դուստր՝ Շայլոն, իսկ 2008 թվականին՝ Նոքսին ու Վիվիենին։