Հնդկաստանում տղամարդը փորձել է լուսանկարվել, սակայն ընկել է ջրվեժն ու անհետացել (տեսանյութ)
ՏեսանյութերՀնդկաստանի Թամիլ Նադու նահանգում 28-ամյա երիտասարդը սայթաքել և ընկել է ջրվեժը՝ փորձելով լուսանկարել տեսարանները։ Այս մասին հայտնում է India Today-ը։
Միջադեպը տեսագրել է սպանվածի ընկերը։ Նա կանգնել է Կոդայկանալի ջրվեժի եզրին և ընկերոջը խնդրել լուսանկարել իրեն, որպեսզի բնության տեսարանները նույնպես ֆիքսվեն։ Սակայն տուժողը հանկարծակի սայթաքել է, կորցրել հավասարակշռությունը և ընկել ժայռից։ Տղամարդը փորձել է բռնել քարից, սակայն մի քանի վայրկյան հետո ընկել է ջուրը։
Ականատեսները դեպքի մասին հայտնել են տեղի ոստիկանությանը։ Դեպքի վայր ժամանած իրավապահներն ու փրկարարները սկսել են տղամարդուն որոնել, սակայն նրա մարմինն այդպես էլ չի հայտնաբերվել։


















































Ամենադիտված
Երբ կմեկնարկի փետրվար ամսվա կենսաթոշակների վճարումը