Երևանի քաղաքապետարանը որոշել է դիմել Ոստիկանություն
Հասարակություն
Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչության պետ Լևոն Սարդարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Արձագանքելով քաղաքացիների և լրատվամիջոցների ահազանգերին, թե Երևանի Պուշկին-Եկմալյան խաչմերուկում իրականացվել է ծառահատում, Երևանի քաղաքապետարանը, համապատասխան ստուգումներ իրականացնելու արդյունքում, տեղեկացնում է, որ տեղի ունեցածի համար Կանաչապատման և շրջակա միջավայրի ՀՈԱԿ-ի կողմից չի տրվել թույլտվություն (տոմս) և գործողությունը եղել է ապօրինի: Եղած ապացույցների հիման վրա Երևանի քաղաքապետարանը որոշել է դիմել Ոստիկանություն՝ քրեական գործ հարուցելու պահանջով»։


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան