Plus-size մոդել Էշլի Գրեմը լուսանկարվել է լողազգեստով՝ որդուն գրկին
ԼուսանկարներPlus-size մոդել Էշլի Գրեմը լողազգեստով լուսանկար է հրապարակել լողավազանի մոտ։ Նա նկարները տարածել է սոցիալական ցանցերում։
Էշլի Գրեմը, ով երկվորյակներ է լույս աշխարհ բերել 2022 թվականի հունվարին, նարնջագույն լողազգեստով լուսանկարվել է լողավազանի մոտ` նորածին որդուն գրկին:
Էշլի Գրեմն իր ամուսնուց՝ Ջասթին Էրվինից երկվորյակ տղա է լույս աշխարհ բերել։ Ծննդաբերությունը դժվար էր, բայց մայիսին մոդելը վերադարձավ աշխատանքի. Գրեմը մերկ լուսանկարվեց Spanx-ի համար և համագործակցություն սկսեց Knix ներքնազգեստի ապրանքանիշի հետ: