Բայդենի անակնկալը․ ԱՄՆ նախագահը դեմ է Ռուսաստանին ահաբեկչության հովանավոր-երկրների ցանկում ներառելուն
ԱշխարհԱՄՆ նախագահ Ջո Բայդենը բացասաբար է արձագանքել այն հարցին, թե արդյոք անհրաժեշտ է համարում Ռուսաստանին ընդգրկել ահաբեկչությունը հովանավորող երկրների ամերիկյան ցուցակում, գրում է ՌԻԱ Նովոստի-ն։
Ավելի վաղ Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Ջիմ Օ՛Բրայենը հայտարարել էր, որ Ռուսաստանին նման կարգավիճակ տալը կարող է բացասաբար ազդել հացահատիկի համաձայնագրի վրա։
Ավելի վաղ, ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան զգուշացրել էր, որ եթե Վաշինգտոնը գնա նման քայլի, ապա երկու երկրների հարաբերությունների մասին կարելի է մոռանալ։