ՊԵԿ-ը հիմնադրամների ու հկ-ների հետ կքննարկի օրենսդրական անհրաժեշտ փոփոխությունների վերաբերյալ հարցեր
Հասարակություն
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ սեպտեմբերի 13-ին, ժամը 14.00-ին տեղի կունենա հանդիպում՝ հիմնադրամների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:
Հանդիպման ընթացքում կքննարկվեն հիմնադրամների և հասարակական կազմակերպությունների օրենսդրական անհրաժեշտ փոփոխություններ կատարելու վերաբերյալ հարցեր։ ՊԵԿ ոչ առևտրային կազմակերպությունների հսկողության բաժնի և Կենտրոնական բանկի մասնագետները հանդիպմանը կներկայացնեն նաև գործող կանոնակարգումները և դրանց առանձնահատկությունները։


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան