Ջոնսոնը վերջին ելույթում գովել է նախարարներին Պուտինի դեմ հանդես գալու համար
ԱշխարհԲորիս Ջոնսոնը վերջին անգամ ելույթ է ունեցել «Դաունինգ-սթրիթում»՝ վարչապետի նստավայրի դիմաց:
Այսօր նա լքել է Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնը:
Ջոնսոնն ասել է, որ հավատում է, որ Լիզ Թրասս և Պահպանողական կուսակցությունը կանեն ամենայն հնարավորը, որպեսզի քաղաքացիներին դուրս բերեն էներգետիկ առկա ճգնաժամից:
Բացի այդ, վարչապետի պաշտոնը լքող քաղաքական գործիչը գովեստի խոսքեր է հնչեցրել նախարարներին «Brexit»-ի հարցով ջանքերի, պատվաստանյութերի տարածման և Պուտինի քաղաքականության դեմ աշխատանքի համար: