Չեխիայի հայտարարությունը ոչ մի արժեք չունի. Թուրքիայի ԱԳՆ-ն սպառնում է ԵՄ-ին
ԹուրքիաԹուրքիայի արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է Չեխիայի ԱԳ նախարարությանը:
Անկարայի պատասխանը հրապարակել է Թուրքիայի ԱԳՆ մամուլի քարտուղար Թանջու Բիլգիչը, գրում է ԱՊԱ-ն.
«Չեխիայի՝ որպես ԵՄ-ում նախագահող երկրի ԱԳՆ-ի և Եվրամիության որոշ կառույցների հայտարարությունները մեր երկրի հասցեին, մեզ համար ոչ մի նշանակություն ու արժեք չունեն: Էգեյան և Միջերկրական ծովերի կոնֆլիկտի հարցում Հունաստանին լիակատար աջակցությունը, ԵՄ անդամների համերաշխության հիմքով, ինչպես Եվրամիության, այնպես էլ միջազգային պարտավորություններին»,-ասված է հայտարարության մեջ:
Նշվել է նաև, որ նման հայտարարությունները ոչ միայն շրջանցում են Հունաստանի կողմից եկող սպառնալիքներն ու սադրիչ գործողությունները, այլև միջազգային իրավունքի ոտնահարման տեսակետից ամոթալի դրսևորումներ են: