Այս պաշտոնը թողնելուց հետո չեմ պատրաստվում անգործ մնալ. Պեսկով
Համաշխարհային ՄամուլՌուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ պաշտոնը լքելուց հետո չի ծրագրում անգործ նստել։ Այս մասին հայտնում է РБК-ն։ Կրեմլի խոսնակի խոսքով՝ ինքը դեռ հստակ չգիտի, թե ինչ է անելու հետո։ «Ես դրա մասին չեմ մտածել»,- շեշտել է նա։
Պեսկովը վստահ է, որ ինքը պահանջված է, և նրան այլ բան են առաջարկելու՝ նոր աշխատանք։
«Եթե ինձ ոչ ոք աշխատանքի չընդունի, ես ինքս պետք է փնտրեմ, հորինեմ»,- եզրափակել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակը։
Պեսկովն իր կարիերայի հեռանկարների հետ կապված այլ մանրամասներ և ծրագրեր դեռ չի հայտնել։