Քարդի Բին և Օֆսեթը հանրության առաջ հայտնվել են բոլոր երեխաների հետ նույն կերպարով
Ժամանց
Ռեփ երգչուհի Քարդի Բին և նրա ամուսին Օֆսեթը բոլոր երեխաների հետ միասին հայտնվել են հանրության առաջ։ Աստղը նկարները տարածել է սոցցանցերում։
Լուսանկարում ամբողջ ընտանիքը հագնված է նույն կերպ՝ ջինսե հագուստ՝ սպիտակ ծաղիկներով, շապիկ և սպորտային կոշիկներ։ Ընտանեկան այս ելքը գնահատվել է զույգի բազմաթիվ երկրպագուների կողմից:
Հուլիսին Քարդի Բին և Օֆսեթը իրենց դստերը՝ Կալչերին, 50 000 դոլար են նվիրել կանխիկ՝ նրա ծննդյան 4-ամյակի կապակցությամբ։ Զույգը դստեր ծննդյան տարեդարձը նշել է զվարճանքի պուրակում շրջագայությամբ։ Սա Օֆսեթի առաջին շռայլ նվերը չէ դստերը. երբ Կալչերը երկու տարեկան էր, ռեփերը նրան նվիրեց վարդագույն Birkin պայուսակ, ինչը վրդովմունք առաջացրեց երկրպագուների շրջանում։
Քարդին և Օֆսեթը գաղտնի ամուսնացել են 2017 թվականի սեպտեմբերի 20-ին։ 2019 թվականին նրանք դուստր ունեցան՝ Կալչեր Կիարան, իսկ 2021 թվականի աշնանը ծնվեց նրանց որդին՝ Վեյվը։


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան