Հրայր Թովմասյանը, նրա կինը և դուստրերը հրավիրվել են Գլխավոր դատախազություն
ԻրավունքՍԴ դատավոր Հրայր Թովմասյանը, նրա կինը՝ Լամարա Խուդավերդյանը, դուստրերը՝ Գոհար եւ Մերի Թովմասյանները, նրանց փոխկապակցված եւս երկու անձ՝ Սոնա Խուդավերդյանը եւ Ռուբիկ Ղազարյանը հրավիրվել են ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է «Ազդարար»-ից։
«Ղեկավարվելով «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքի 16-րդ եւ 17-րդ հոդվածներով՝ ծանուցում եմ, որ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում Ձեզ պատկանող գույքի առնչությամբ իրականացվել է ուսումնասիրություն, որի արդյունքում կազմվել է ամփոփագիր»,- նշված է հաղորդագրության մեջ։
Նրանք դատախազություն պետք է ներկայանան վաղը՝ սեպտեմբերի 7-ին՝ ժամը 09.30-ին։