Թուրքիայի բասկետբոլի ազգային հավաքականի մարզիչը Բեռլինն անվանել է թուրքական քաղաք
Սպորտ
Թուրքիայի բասկետբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Էրգին Աթամանը Բեռլինը թուրքական քաղաք է անվանել, քանի որ նրա մի քանի միլիոն հայրենակիցներն ապրում են Գերմանիայի մայրաքաղաքում։ Փորձագետի խոսքերը հայտնում է Basket News-ը։
Բեռլինում այժմ ընթանում է 2022 թվականի բասկետբոլի Եվրոպայի առաջնությունը, մրցաշարին մասնակցում են նաև Վրաստանը, Չեխիան և Իտալիան։ Նշենք, որ եզրափակիչ փուլն ամբողջությամբ կանցկացվի Գերմանիայի մայրաքաղաքում։
«Բեռլինը մեր քաղաքներից մեկն է։ Սա թուրքական քաղաք է։ Կարծում եմ, որ այստեղ երեք-չորս միլիոն թուրք է ապրում։ Ես կոչ եմ անում նրանց գնել տոմսեր մեր հանդիպման համար, և այդ ժամանակ այն ամբողջությամբ կլինի մեր սեփական դաշտը»,- ասել է Աթամանը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)