Իրանում թույլ են տվել սկեսուրին կախել հարսի մարմինը, որը մահապատժից առաջ մահացել էր սրտի կանգի պատճառով.
ԻրանԻրանում տեղի բնակչուհին կախել է սրտի կաթվածից մահացած իր հարսի դին, որը պատրաստվում էր մահապատժի ենթարկվել։ Այս մասին հայտնում է Metro թերթը։
Կինը կախաղանի միջոցով մահապատժի է դատապարտվել այն բանից հետո, երբ 2017 թվականի հուլիսին կրակել և սպանել է իր դաժան ամուսնուն։ Կախվելու օրը նա մահացել էր սրտի կաթվածից՝ դիտելով, թե ինչպես են իր աչքի առաջ մահապատժի ենթարկում 16 հոգու։
Չնայած դրան, որոշվել է, որ նրա մարմինը պետք է կախել. սկեսուրին թույլ են տվել ոտքերի տակից հանել աթոռը։ Իշխանությունները հերքել են այս տեղեկությունը՝ ասելով, որ կինը մահացել է մահապատժի ժամանակ։ Փաստաբանն իր հերթին պնդում է սրտի կանգի մասին։