Մեծ Բրիտանիայի առողջապահության նախարարը խոստովանել է իր անառողջ ապրելակերպը՝ սիգարով և ալկոհոլով լուսանկարից հետո
ԱյլՄեծ Բրիտանիայի նոր փոխվարչապետ և առողջապահության ու բարեկեցության նախարար Թերեզ Քոֆին, ով համացանցում քննադատության էր ենթարկվել սիգարով և ալկոհոլով լուսանկարվելու համար, խոստովանել է, որ իրեն օրինակելի մոդել անվանել չի կարելի։ Նրա ելույթի տեսանյութը հասանելի է LBC YouTube ալիքում։
«Ես հասկանում եմ, որ չեմ կարող օրինակ ծառայել, բայց վստահ եմ, որ Առողջապահության ազգային ծառայության ղեկավարը և մյուսները (աշխատողները) կշարունակեն օրինակելի լինել այս հարցում», - ասել է Քոֆին:
Նախարարը նաև հավելել է, որ ինքը գիտի, թե ինչտ կարելի է բարելավել առողջապահության ոլորտում՝ բրիտանական հիվանդանոցներում որպես պացիենտ սեփական փորձի շնորհիվ։