«Հրապարակ»․ Հող են պատրաստում Հայաստանում որոշ կուսակցությունների գործունեությունը կասեցնելու համար «Փաստ». Երկուսն էլ խոսում են ջախջախելու մասին «Հրապարակ»․ Վահագն Խաչատուրյանի առողջական վիճակը վատթարացել է «Ժողովուրդ». 2 ամիս Ծավում արգելեցին ջուր խմել, հիմա ասում են՝ սնդիկը նորմայի մեջ է․ ո՞վ է պատասխան տալու սրա համար «Փաստ» . «Քաղաքական հոգեհանգիստ» և վերահաս կոլապս. ի՞նչ է սպասվում իշխող ուժին «Հրապարակ»․ ՌԴ-ում Կոպիրկինին փոխարինողի անունն է քննարկվում «Ժողովուրդ». Մարտի 1-ի գործով Փաշինյանի շահերը պաշտպանած, ապա դատավորի պաշտոնից հեռացված Գիվի Հովհաննիսյանը դիմել է ՄԻԵԴ «Փաստ». «Ներողության» քաղաքականությունը. արդյո՞ք Բաքուն նոր նախապայման է դնում խաղաղության պայմանագրի ճանապարհին «Հրապարակ»․ Արմեն Գրիգորյանի կնոջ շինարարական ընկերությունը մի քանի խոշոր տենդեր է շահել «Ժողովուրդ». Փաշինյանը շտապեցնում է սահմանադրական փոփոխությունները․ կիրակի օրը ՔՊ վարչության արտահերթ նիստ է «Փաստ». ՀԷՑ-ը զբաղված է մարդկանց նյարդերը քայքայելու և էլեկտրական տեխնիկան փչացնելու գործով «Փաստ». Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները 

Ադրբեջանում հայերեն են սովորում՝ մեզ «թշնամի» դիտարկելով․ ցավոք, Հայաստանը նման գործիքակազմ չի կիրառում․ Հայրապետյան 

Հայաստան

Ադրբեջանի տնտեսագիտական պետական համալսարանում այս հոկտեմբերից վերսկսվելու են «Հայոց լեզվի»  դասընթացները, որի նպատակը, ըստ կազմակերպիչների, հայերեն ուսումնասիրողների կողմից հայաստանյան լրատվամիջոցների՝ հատկապես ՀՀ տնտեսության վիճակի մասին հրապարակումներին ծանոթանալն է, նաև այդ ամենի մասին գիտական հոդվածներ գրելն ու աշխարհին ներկայացնելը։ Արդյո՞ք Ադրբեջանը հայերենի դասավանդման համար այլ ու քողարկված շարժառիթներ չունի։ 

«Ադրբեջանը երբեք էլ չի թաքցրել իր նպատակները հայերենի ուսումնասիրման, հայերեն լրատվական կայքերի ստեղծման, դրանցով մեր հանրության վրա ազդելու վերաբերյալ, այսինքն՝ լեզվի ուսուցումն իրենց համար կարևոր է և՛ քարոզչական, տեղեկատվական պատերազմի և՛ նաև հետախուզական, դիվերսիոն գործողությունների իրականացման առումով: Նշեմ, որ ադրբեջանական աղբյուրների համաձայն՝ դեռ 2008 թվականից Բաքվի պետական համալսարանում տարածաշրջանագիտության ֆակուլտետում դասավանդում են հայերեն լեզուն»,- ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում ասաց Ազգային ժողովի նախկին պատգամավոր, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը։

Նրա խոսքով, 2015-2017 թվականներից այդ գործընթացը ավելի ինտենսիվ է դարձել․ հիմա էլ իրենք դա դիտում են հայերին՝ որպես «թշնամու» ուսումնասիրման համար կարևոր գործիք: Օրինակ՝ 2015 թվականին Ադրբեջանում հրատարակվեց «Հայերեն լեզու» ուսումնական ձեռնարկը: Այսինքն՝ այս քայլերը համակարգված բնույթ են կրում և մեր դեմ տարվող քաղաքականության կարևոր, բաղկացուցիչ մաս են, նկատեց մեր զրուցակիցը։ Ինչ վերաբերում է Հայաստանում ադրբեջաներեն լեզվի ուսումնասիրմանը, Հայրապետյանը նշեց․

«Այո, որքանով ես եմ տեղյակ դեռևս 2012 թվականին Հայաստանում առաջին անգամ հրատարակվեց ադրբեջաներենի դասագիրք։ Գիրքը Երևանի պետական համալսարանի Թուրքագիտության ամբիոնի նախաձեռնությունն էր և հաստատվել էր ԵՊՀ գիտական խորհրդի կողմից: Հետագայում ադրբեջաներեն և վրացերենի ուսուցման կուրսեր ներդրվեցին նաև ԵՊՀ պատմության ֆակուլտետի «Հարակից երկրների պատմության ուսումնասիրման» ամբիոնում: Չգիտեմ ինչպիսին է իրավիճակն այժմ, բայց միտումը լեզվին տիրապետելու հստակ կա»: 

Ադրբեջանագետի պնդմամբ, Հայաստանում, ցավոք, չկա մշակված քաղաքականություն քարոզչական/տեղեկատվական դաշտում դա կիրառելու համար, մինչդեռ լեզվի իմացությունը հակառակորդին ճանաչելու, նրա գործողությունները ճիշտ վերլուծելու առումով իսկապես կարևոր է և անհրաժեշտ․ 

«Ավելին, ի տարբերություն մեր լեզվի՝ հայերենի, ադրբեջաներենը շատ հեշտ է սովորել, չկան առանձին տառեր, լատինատառ է գիրը, բազմաթիվ փոխառություններ կան ռուսերենից, պարսկերենից և թուրքերենից: Բայց, իհարկե, թիվ մեկ խնդիրը դա մշակված քաղաքականության անհրաժեշտությունն է, մենք էլ պետք է սովորենք ազդել ադրբեջանական հանրության վրա և գործիքակազմ մշակենք դրա համար»:

Արա Ալոյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
«Հրապարակ»․ Հող են պատրաստում Հայաստանում որոշ կուսակցությունների գործունեությունը կասեցնելու համար «Փաստ». Երկուսն էլ խոսում են ջախջախելու մասին «Հրապարակ»․ Վահագն Խաչատուրյանի առողջական վիճակը վատթարացել է «Ժողովուրդ». 2 ամիս Ծավում արգելեցին ջուր խմել, հիմա ասում են՝ սնդիկը նորմայի մեջ է․ ո՞վ է պատասխան տալու սրա համար «Փաստ» . «Քաղաքական հոգեհանգիստ» և վերահաս կոլապս. ի՞նչ է սպասվում իշխող ուժին «Հրապարակ»․ ՌԴ-ում Կոպիրկինին փոխարինողի անունն է քննարկվում «Ժողովուրդ». Մարտի 1-ի գործով Փաշինյանի շահերը պաշտպանած, ապա դատավորի պաշտոնից հեռացված Գիվի Հովհաննիսյանը դիմել է ՄԻԵԴ «Փաստ». «Ներողության» քաղաքականությունը. արդյո՞ք Բաքուն նոր նախապայման է դնում խաղաղության պայմանագրի ճանապարհին «Հրապարակ»․ Արմեն Գրիգորյանի կնոջ շինարարական ընկերությունը մի քանի խոշոր տենդեր է շահել «Ժողովուրդ». Փաշինյանը շտապեցնում է սահմանադրական փոփոխությունները․ կիրակի օրը ՔՊ վարչության արտահերթ նիստ է «Փաստ». ՀԷՑ-ը զբաղված է մարդկանց նյարդերը քայքայելու և էլեկտրական տեխնիկան փչացնելու գործով «Փաստ». Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները Dodge Charger-ը վերադառնում է Եվրոպա՝ էլեկտրական և բենզինային տարբերակներովApple-ը մտադիր է սենսորային էկրանով MacBook-եր թողարկել Գեյթսը նշել է 4 մասնագիտություն, որոնք կարող են դիմակայել արհեստական բանականությանը Առաքման ռոբոտներին մեղադրում են մարդկանց գաղտնի տվյալները հավաքելու մեջՀայտնի է դարձել iPhone 18e-ի հնարավոր բնութագիրը Ջուր չի լինի. հասցեներVan Cleef & Arpels-ի երկնային ժամացույցըՏիեզերքում «պահապանների» նավատորմ ստեղծելու առաջարկ է հնչելԾավի ջուրը անվտանգ է՝ խմելու և կենցաղային նպատակներով օգտագործման համարT. rex-ի ազգական դինոզավրի կմախքը վաճառվել է 47,3 միլիոն դոլարովԹուրքիան խիստ նախազգուշացում է արել Ուկրաինային և Ռուսաստանին՝ Սև ծովում հարձակումների վերաբերյալՄիջադեպ է տեղի ունեցել «Ճրագ Հոլլ» ռեստորանային համալիրում. կան վիրավորներ«Զվարթնոց»-ից իրավապահները ռուսաստանյան «Լուդինգ»-ի համահիմնադիր Վարժապետյանին տարել են բաժանմունք. 24NewsԸստ ընտրության նախնական արդյունքների՝ Իսրայելում ոչ մի կուսակցություն չի ստանում բավարար ձայներ՝ կառավարություն ձևավորելու համարԻսպանիայում երկաթուղային աղետից հետո եռօրյա սուգ կհայտարարվիՄԻՊ ներկայացուցիչները այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ, առանձնազրույցներ ունեցել ազատությունից զրկված անձանց հետՀայաստանի գավաթ․ Ալաշկերտը Տոգոլայի հեթ-տրիկի շնորհիվ ջախջախեց ԲԿՄԱ-ինՄարդիկ վարկերի տակ ճռռալու են․ Փաշինյանը շատ վտանգավոր բան ասեց, պետք է խելքի՛ գալ. ՇարմազանովCOP17-ի շրջանակում մեկնարկել է Երևանի՝ կենսաբազմազանության պահպանության համաշխարհային գործողությունների հարթակըԽոշոր հրդեհ է բռնկվել Սևանում․ հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումըԿԲ-ն զգուշացնում է․ խարդախները կեղծ փաստաթղթերով փորձում են վարկեր ստանալ քաղաքացիների անունիցԵվրահանձնաժողովը բացառել է ռուսական գազի վերադարձը ԵՄ նույնիսկ Ուկրաինայում խաղաղության հաստատումից հետոՍփյուռքի ջախջախիչ մեծամասնությունը դեմ է Սահմանադրության փոփոխությանը. ԲագրատունիԲյուջեով պլանավորված պետական ներդրումների զգալի մասը չի իրականացվում․ «ԼՈՒՅՍ» հիմնադրամՌանի կի Վավ. Հնդկաստանի ստորգետնյա աստիճանավոր ջրհորըՓլուզում՝ Երևանի Օտյան փողոցում․ կան հոսպիտալացվածներՓոքրիկ գեներալ և ապագա բժիշկ. Էդգարն ու Նուշիկը իրենց մեծ երազանքները բերեցին ԱրցախիցԶախարովան արձագանքել է «իվանների» մասին Առուշանյանի հայտարարությանը. «Նա առաջին հերթին նվաստացրել է Հայաստանի ժողովրդին»Կիմ Չեն Ընը պատի տակ նախանձում է, մտածում է՝ «արա Кто этот Никол?». ԶոհրաբյանԹրամփը չի բացառել Վենեսուելան ԱՄՆ 51-րդ նահանգ դարձնելու հնարավորությունըԱրցախցիների աջակցության չափը կնվազի. Գազային լարվածություն, աղետ ու խաղաղության նոր շրջադարձԻսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհերի թիվը հասել է 68-իԻնձ վերագրում եք մտքեր, որոնք ես չեմ արտահայտել, ու դա շատ վստահ եք անում․ ՄիրզոյանՓլուզում՝ Մալաթիայի տներից մեկում. փրկարարները փլատակներից դուրս են բերել վիրավորներից մեկինԹուրքիան Հունաստանի հետ վեճի ֆոնին Եգիպտոսին առաջարկել է ծովային սահմանների վերաբերյալ համաձայնագիր կնքելՄԻՊ-ն ու ԵՄ առաքելության ղեկավարը նախանշել են հետագա համագործակցության ուղղություններըՊարենամթերքը 2027 թվականին կթանկանա ևս 7%-ով. Համաշխարհային բանկԻ՞նչ են ուզում այս մարդիկ, որ Հայաստանը հարևանների հետ նորմալ հարաբերություններ չունենա՞․ Փաշինյան
Ամենադիտված