Հունաստանը Թուրքիայից բողոքել է ՆԱՏՕ-ին և ՄԱԿ-ին
ԱշխարհՀունաստանը բողոքի նամակ է հղել ՆԱՏՕ-ին եւ ՄԱԿ-ին՝ Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի բորբոքված հայտարարությունների առնչությամբ եւ պահանջել դատապարտել Անկարայի պահվածքը, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով դիվանագիտական աղբյուրները։
Ավելի վաղ Եվրամիությունը մտահոգություն է հայտնել Էրդողանի հայտարարությունների վերաբերյալ, որոնցում նա Հունաստանին մեղադրում է Էգեյան ծովի ապառազմականացված կղզիները «օկուպացնելու» մեջ եւ սպառնում է հարձակվել։
Թուրքական պետական «Անադոլու» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այս շաբաթ Անկարան նամակներ է ուղարկել Եվրամիությանը, ՆԱՏՕ-ին եւ ՄԱԿ-ին՝ բացատրելով իր դիրքորոշումն ու տեսակետները վիճելի հարցերի վերաբերյալ։
Չորեքշաբթի Հունաստանի դիվանագիտական շրջանակների աղբյուրները հայտնել են, որ Թուրքիայի նամակը խեղաթյուրում է իրականությունը, եւ որ նրա փաստարկներն անհիմն են եւ խախտում են միջազգային իրավունքը։ Նրանց խոսքով՝ Հունաստանը նամակներ է ուղարկել նաեւ ՄԱԿ-ին ու ՆԱՏՕ-ին։