Հնդկաստանում տղամարդը կծել է իր վրա հարձակված կոբրային (լուսանկար)
ԱյլՀնդկաստանում տեղի բնակիչը կծել է կոբրային, որը հարձակվել էր իր վրա։ Այս մասին հայտնում է Kalinga TV-ն։
Տղամարդը աշխատելիս է եղել բրնձի դաշտում, երբ նրա վրա թունավոր կոբրա է հարձակվել։ Դրանից հետո նա որոշել է վրեժխնդիր լինել եւ ի պատասխան կծել է սողունին։ Նա որպես ավար կախել է սատկած օձին իր վզից:
Տուժողը եկել է գյուղ ու սկսել է քայլել փողոցներով՝ սողունին վզին փաթաթած։ Միջադեպից հետո հնդիկն իրեն լավ է զգում։