SOCAR-ը նավթ է որոնում Թուրքիայում
Աշխարհ
Ըստ Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ ստորագրված համաձայնագրի՝ Համալիր հորատման աշխատանքների SOCAR տրեստի ներկայացուցիչ Զաքուլա Քերիմովը ժամանել է Բաթման՝ թուրքական TPAO ընկերության անունից նավթի որոնման հորատման աշխատանքներ իրականացնելու համար։ Նա նախնական հետազոտություններ է անցկացրել, հանդիպել քաղաքապետ Էքրեմ Ջանալփի հետ։
Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ SOCAR-ի ներկայացուցիչների հետ զրույցում քաղաքապետին տեղեկացվել է նավթի հետախուզման աշխատանքների մասին, որոնք պետք է անցկացվեն։ Հաղորդվում է, որ Ստամբուլում մարտին կայացած նավթային ռեսուրսների գագաթաժողովում Ադրբեջանի եւ Թուրքիայի միջեւ ստորագրված պայմանագրի շրջանակներում Զաքուլա Քարիմովն ասել է, որ Բաթմանում նախատեսվում են հորատման ամենակարեւոր աշխատանքները։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)