Հունահռոմեական ոճի ըմբիշներ Գասպար Տերտերյանն ու Մարտիկ Պետրոսյանը՝ արծաթե մեդալակիրներ Հայ-թուրքական սահմանի բացո՞ւմ, Փաշինյանի խաղաղության ծրագիրն ու Արցախի հուշարձանների ճակատագիրը COP17-ի կազմակերպչական ծառայությունների ձեռքբերման համար ՀՀ պետբյուջեում նախատեսվել է 18.5 մլրդ դրամ Շուրջօրյա ուժեղացված վերահսկողություն՝ մետրոպոլիտենի բոլոր կայարաններում Վաղաշեն-Աստղաձոր ճանապարհին «Opel»-ը մխրճվել է կայանված «ԳԱԶ 53»-ի մեջ․ կա վիրավոր «Մարզաբնակներն են մեղավոր Երևանի խցանումների համա՞ր». Գառնիկ Դանիելյանը՝ Սուրեն Գրիգորյանի առաջարկի մասին Քննարկվել են Գյումրի-Ախուրիկ-Թուրքիայի սահման և Երասխ-Նախիջևան երկաթուղիների վերակառուցման նախագծերը ՏԻՄ ընտրությունների պատճառով «Մաթեմատիկա» առարկայի միասնական քննության օրը փոխվել է Երևանում բարձրացվել է ՄԱԿ-ի դրոշը՝ COP17 համաժողովին ընդառաջ Արտառոց դեպք՝ Արմավիրի մարզում․ գյուղերից մեկում 32-ամյա տղամարդը հրացանով կրակել է 52-ամյա կնոջ շան վրա Դատախազությունը Աղվան Վարդանյանից պահանջում է բռնագանձել անշարժ գույքեր և շուրջ 235 մլն դրամ Հայաստանը Կանադայում ռազմական կցորդ կունենա 

3-4 դատավորի նկատմամբ վարույթ կա հարուցված․ «Հրապարակ»

Հայկական Մամուլ

«Հրապարակ» թերթը գրում է.

«2022 թվականի սեպտեմբերի 23-ին, ժամը 14:00-ին հրավիրվել է ՀՀ դատավորների ընդհանուր ժողով։ ԲԴԽ նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Սերգեյ Չիչոյանից հետաքրքրվեցինք, թե որն է դատավորների ընդհանուր ժողով հրավիրելու նպատակը, եւ ինչ օրակարգով է այն անցկացվելու։

«Նպատակը գնահատման հանձնաժողովի անդամների ընտրվելն է, որովհետեւ գնահատման հանձնաժողովի անդամներից մեկը դատարանի նախագահ է նշանակվել, իսկ մյուսը, որը դատավոր անդամ էր ընտրված, նա էլ դատավոր է դարձել, ու մենք պետք է նոր անդամներ ընտրենք, քանի որ իրենք պաշտոնի բերումով այլեւս իրավասու չեն աշխատելու այդ հանձնաժողովում։ Նաեւ դեպարտամենտի տարեկան հաշվետվությունը կարող է քննարկվել»,- ասաց Չիչոյանը, ում այլ հարցեր եւս ուղղեցինք։

- Դուք ի՞նչ վերաբերմունք ունեք այն օրենսդրական փոփոխության վերաբերյալ, որ ԲԴԽ որոշումների բողոքարկումը տեղի է ունենալու դարձյալ Բարձրագույն դատական խորհրդում, ինչից շատ են դժգոհում փաստաբաններն ու դատավորները։

- Դա ընդամենը օրենսդրական նախաձեռնություն է, առաջարկ է, ԲԴԽ-ն քննարկել է, մենք որոշակի կետերի հետ կապված առարկություններն ուղարկել ենք արդարադատության նախարարություն, էս պահին մեկնաբանել չեմ կարող, որովհետեւ դեռ ընդունված չէ, դեռեւս նախագծի տեսքով է, որն արդարադատության նախարարությունն է ներկայացրել։ Վենետիկի հանձնաժողովի կողմից էլ ասվել է, որ խորհրդի որոշումն ինչ-որ մի տեղ պետք է բողոքարկվի, հիմա բողոքարկման ընթացակարգ են նախատեսում։

- Ինչպե՞ս եք վերաբերվում այդ նախաձեռնությանը։

- Իմ կարծիքը, նաեւ ԲԴԽ անդամների կարծիքը, առանձին փաթեթներով ուղարկվել է արդարադատության նախարարին, բայց էս պահին չասեմ իմ կարծիքը։

- Փոփոխության նպատակն այն է, որ ԲԴԽ-ից դուրս ա՞յլ մարմին քննի բողոքները, թե՞ ԲԴԽ-ի ներսում դրա համար առանձին մարմին ստեղծվի։

- Չէ, ԲԴԽ-ի ներսում նաեւ բողոքարկող ինչ-որ մարմին լինի, ընդունենք՝ տասը հոգանոց անդամներից, օրինակի համար՝ չորսը քննեն, վեցը վիճակահանությամբ բողոքարկող մարմին դառնա։ Բայց էս պահին նախագիծը դեռ սաղմնային փուլում է՝ վերջնական չէ։

- Իսկ ԲԴԽ-ում այս պահին քանի՞ դատավորի նկատմամբ հարուցված վարույթ կա։

- Կոնկրետ թիվը չեմ կարող ասել, կարծեմ՝ 3-4։ Ուղարկել են, մենք մի անգամ նիստ ենք արել՝ նիստը չի կայացել դատավորների՝ արձակուրդում լինելու պատճառով, հետաձգվել է, սեպտեմբերի կեսերից հետո կշարունակվեն քննությունները։

- Ի դեպ, ՀԿ-ները եւս կարող են դիմել վարույթ հարուցող մարմնին՝ արդարադատության նախարարությանը, որ այս կամ այն դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցվի։ Դուք ունե՞ք այնպիսի գործեր, որոնք հարուցվել են հենց ՀԿ-ների նախաձեռնությամբ։

- Մեզ ուղարկված բողոքներում բողոքող կողմը երեւում է՝ ով է, բայց էս պահին չեմ կարող պատասխանել, թե էդ երեք-չորս վարույթն ում բողոքի հիման վրա է հարուցվել։

- Իսկ դատական գործերի մակագրման էլեկտրոնային համակարգը վերջապես լիարժեք գործո՞ւմ է, քանզի ասացին՝ գործարկվել է, բայց դարձյալ խնդիրներ են առաջանում։

- Համակարգը գործում է, բայց ինչ-որ խնդիրներ կան՝ մանր-մունր, ծրագրավորողներն աշխատում են այդ ուղղությամբ, ընթացքում կկարգավորվեն։ Բայց էս պահի դրությամբ էլեկտրոնային համակարգն աշխատում է նորմալ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հունահռոմեական ոճի ըմբիշներ Գասպար Տերտերյանն ու Մարտիկ Պետրոսյանը՝ արծաթե մեդալակիրներՀայ-թուրքական սահմանի բացո՞ւմ, Փաշինյանի խաղաղության ծրագիրն ու Արցախի հուշարձանների ճակատագիրըՈւկրաինան Ուիթքոֆին և Քուշներին հրավիրել է Եվրոպայում կայանալիք հանդիպմանCOP17-ի կազմակերպչական ծառայությունների ձեռքբերման համար ՀՀ պետբյուջեում նախատեսվել է 18.5 մլրդ դրամՊեսկովը նշել է, որ Թրամփը ջանքեր է գործադրում Ուկրաինայում խաղաղ կարգավորման հասնելու համարՖիդանը կներկայացնի Թուրքիան հոկտեմբերի 15-ին Բաքվում կայանալիք CICA գագաթնաժողովումՇուրջօրյա ուժեղացված վերահսկողություն՝ մետրոպոլիտենի բոլոր կայարաններումՎաղաշեն-Աստղաձոր ճանապարհին «Opel»-ը մխրճվել է կայանված «ԳԱԶ 53»-ի մեջ․ կա վիրավորԻՀՊԿ. Կոնտեյներային նավը խորտակվել է Հորմուզի նեղուցում«Մարզաբնակներն են մեղավոր Երևանի խցանումների համա՞ր». Գառնիկ Դանիելյանը՝ Սուրեն Գրիգորյանի առաջարկի մասինՔննարկվել են Գյումրի-Ախուրիկ-Թուրքիայի սահման և Երասխ-Նախիջևան երկաթուղիների վերակառուցման նախագծերըԵվրահանձնաժողովը Կիևին 2.86 միլիարդ եվրո է փոխանցել՝ անօդաչու թռչող սարքեր և հրթիռներ գնելու համարՏԻՄ ընտրությունների պատճառով «Մաթեմատիկա» առարկայի միասնական քննության օրը փոխվել էԵրևանում բարձրացվել է ՄԱԿ-ի դրոշը՝ COP17 համաժողովին ընդառաջEl Mundo. Մադրիդը չի բացառում Ռաբատի պատասխանը թագավորի՝ Սեուտա և Մելիլյա կատարած այցի պատճառովԱրտառոց դեպք՝ Արմավիրի մարզում․ գյուղերից մեկում 32-ամյա տղամարդը հրացանով կրակել է 52-ամյա կնոջ շան վրաՖրանսիայում ուսանողական բողոքի ցույցերի պատճառով փակվել է մոտ 200 դպրոցԴատախազությունը Աղվան Վարդանյանից պահանջում է բռնագանձել անշարժ գույքեր և շուրջ 235 մլն դրամՀայաստանը Կանադայում ռազմական կցորդ կունենաԱդրբեջանը ոչնչացրել է Շոշի հուշարձանները. Օգտակար ապուշ․ Ֆրանսիայի նախագահի թեկնածուն՝ ԹրամփինԼեհաստանը հայտարարել է տարեկան ավելի քան 1 միլիոն արկերի արտադրության անհրաժեշտության մասինՀայ ըմբիշները արծաթե մեդալներ են նվաճել մինչև 23 տարեկանների աշխարհի առաջնությունումԹրամփը հրապարակել է տեսանյութ, որտեղ նա կռվում և գրկախառնվում է վագրի հետ (տեսանյութ)«Ռուսական երկաթուղիների» կոնցեսիայի պահպանման հարցը ՀՀ կառավարության հետ չի քննարկվել․ ԲելոզյորովՎաղը Հայաստան կժամանի ԵԱՀԿ գործող նախագահը և կհանդիպի Արարատ Միրզոյանի հետԱդեկվադի գրասենյակ են եկել խուզարկության. Կոնստանտին Տեր-ՆակալյանՀնդկաստանի արտգործնախարարը նշել է, որ Ռուսաստանի հետ լավ հարաբերությունները մնում են անփոփոխԶելենսկին պնդում է, որ «Յանդեքսի» կենտրոններին հարվածներից հետո ռուսական ինտերնետային տրոլներն ավելի քիչ են դարձել․ BBC«Օդաչու Պիկասոն» նկարել է Էդվարդ Մունկի «Ճիչը»՝ Միացյալ Նահանգների երկնքումՆարեկ Մկրտչյանը ԱՄՆ-ում հայ աշակերտների հետ քննարկել է Հայաստան–ԱՄՆ կապերի ամրապնդումըԷգեյան ավիաընկերության ինքնաթիռը աղետի ազդանշան է տվել ուղևորներից մեկի ինքնազգացողության պատճառովԶանզիբարի նախագահը ժամանել է ԵրևանՄակրոնը Ազգային անվտանգության խորհուրդ է հրավիրել՝ ԱԲ-ի ռիսկերը քննարկելու համարՔԿ-ում խորհրդակցություն է եղել․ նոր նշանակումներ են կատարվելՈւկրաինան լրացուցիչ 1.33 միլիարդ դոլար է հատկացրել ռազմական կարիքների համար Աննա Հակոբյանը մոբիլիզացրել է բուհերը․ Սահմանադրությունը ներկայացվել է ՔՊ վարչությանըThe Telegraph․ Բրիտանիայի ռազմածովային ուժերը խափանման պատճառով զրկվել են իրենց միակ սառցահատիցՌուբիոն հոկտեմբերի 17-22-ը կայցելի Ուզբեկստան և ՀնդկաստանՎաղը տեղի կունենա Գագիկ Ծառուկյանի գործով դատավարության առաջին նիստըԳևորգ Պապոյանն այցելել է նավթամթերքի, մետաղների վերամշակմամբ և կենսագազի արտադրությամբ զբաղվող ընկերություններԼուլա դա Սիլվան խոստացել է վերընտրվելու դեպքում անհատ ձեռնարկատերերի համար լայնածավալ աջակցության փաթեթ մեկնարկելԹուրքիայում Ադրբեջանի դեսպանատան առջև բողոքի ցույց է տեղի ունեցել դպրոցներում հիջաբ կրելու արգելքի դեմԵՄ անդամակցության շուրջ դեռևս չենք ունեցել խորքային հանրային քննարկումներ. ՄիրզոյանՍԴ նախագահի ընտրությունը կկայանա ժամը 16։00-ինՄեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը մասնակցել է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի խորհրդաժողովինՍիլիկյան թաղամասում մազութի գործարանում հրդեհ է բռնկվել․ այրվել են սարքավորումներ և բիտում. հրդեհը մեկուսացվել էԹրամփը հայտարարել է Ալյասկայից Թայվան գազի մատակարարման վերաբերյալ համաձայնագրերի մասինԱմուլսարի հանքի շահագործման արդյունքում Հայաստանի բյուջեն տարեկան կարող է ստանալ 120-130 մլն դոլար հարկեր և ռոյալթիներՄՔԾ պարզաբանումը՝ անձնագրերի և նույնականացման քարտերի տրամադրման նոր համակարգի վերաբերյալԶելենսկի. ԱՄՆ-ը երեկ երեկոյան կրկին չկարողացավ հետախուզական տվյալներ տրամադրել Ուկրաինային
Ամենադիտված