Բելառուսը պատերազմի՞ է պատրաստվում․ Լեհաստանի հետ սահմանին զորավարժություններ են
ԱշխարհԲելառուսը զորավարժություններ է անցկացնում Բրեստի մերձակայքում, որը գտնվում է Լեհաստանի հետ սահմանին, ինչպես նաև Մինսկում և երկրի հյուսիս-արևելքում գտնվող Վիտեբսկի շրջանում։
Reuters-ի փոխանցմամբ, այս տեղեկությունը տարածել է Բելառուսի պաշտպանության նախարարությունը։
Հաղորդվում է, որ զորավարժությունները նախատեսված են մինչեւ սեպտեմբերի 14-ը։
Նշվում է, որ բելառուս զինվորականները «հակառակորդի կողմից ժամանակավորապես գրավված տարածքներն ազատագրելու» և սահմանամերձ շրջաններում վերահսկողությունը վերականգնելու առաջադրանքներ են իրականացնելու։