58-ամյա Նիկոլաս Քեյջը երրորդ անգամ հայր է դարձել
Լուսանկարներ
Ամերիկացի 58-ամյա դերասան Նիկոլաս Քեյջը երրորդ անգամ հայր է դարձել։ Նրա կինը՝ Ռիկո Շիբատան, դուստր է լույս աշխարհ բերել։ Այս մասին հայտնում է People-ը՝ հղում անելով ընտանիքին մոտ կանգնած աղբյուրին։
Չորեքշաբթի օրը՝ սեպտեմբերի 7-ին, Լոս Անջելեսում օսկարակիրն ու նրա կինը՝ 27-ամյա դերասանուհի Ռիկո Շիբատան, դուստր են ունեցել, որին զույգն անվանել է Ավգուստա Ֆրանչեսկա Կոպոլա Քեյջ։ «Նիկոլասը և Ռիկոն ուրախ են հայտնել իրենց դստեր ծննդյան մասին: Մայր ու աղջիկ իրենց լավ են զգում»,- ասել է ինսայդերը։
Արտիստն ունի նաև երկու մեծ երեխա՝ 16-ամյա Կալ-Էլահը և 31-ամյա Ուեսթոնը։ Ինչպես նշվում է, սա Քեյջի կնոջ առաջին երեխան է։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)