ՄԱԳԱՏԷ-ն Ռուսաստանին կոչ կանի անհապաղ դադարեցնել բոլոր գործողությունները ԶԱԷԿ-ի տարածքում
ԱշխարհԱտոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) կառավարիչների խորհուրդը, հիմնվելով կազմակերպության փորձագետների Զապորոժիեի ԱԷԿ կատարած ուղեւորության արդյունքների վրա, բանաձևի նախագիծ է պատրաստել։
Փաստաթղթի որոշ հատվածներ հրապարակել է Reuters-ը։
Բանաձևում խորհուրդը Ռուսաստանին կոչ է անում անհապաղ դադարեցնել բոլոր գործողությունները ԶԱԷԿ-ում և Ուկրաինայի ցանկացած այլ միջուկային օբյեկտում: Հաղորդվում է, որ ՄԱԳԱՏԷ-ն դատապարտել է Ռուսաստանի «բռնի գործողությունները» օբյեկտներում, ներառյալ «Ռոսատոմ»-ի անձնակազմի և ռուս զինվորականների ներկայությունը Զապորոժիեի ատոմակայանում: