Ավստրիայի ԱԳ նախարարը չի բացառել, որ ՌԴ-ի դեմ պատժամիջոցներն աստիճանաբար կվերացվեն
ԱշխարհԱվստրիայի արտաքին գործերի նախարար Ալեքսանդր Շալենբերգը Wiener Zeitung թերթին տված հարցազրույցում չի բացառել Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների աստիճանական վերացման հնարավորությունը։
«Պատժամիջոցները ճկուն գործիք են, բայց մենք դեռ հեռու ենք դրանից: Ես շատ հուսով եմ, որ ինչ-որ պահի մենք կվերադառնանք նրան, երբ դիվանագիտությունը կարող է հաջողության հասնել», - ասել է նա։
Նախարարը հավելել է, որ բանակցությունների համար «երկու կողմերն էլ անհրաժեշտ են», իսկ Վիեննան պատրաստ է փոխզիջում գտնելու հարթակ դառնալ։