Ուկրաինան կդադարի գոյություն ունենալ, եթե դադարեցնի կռիվը Ռուսաստանի հետ․ Ստոլտենբերգ
ԱշխարհՈւկրաինան կդադարի գոյություն ունենալ, եթե դադարեցնի Ռուսաստանի դեմ պայքարը և դադարեցնի ռազմական գործողությունները։
Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Եթե Ռուսաստանը դադարեցնի ռազմական գործողությունները, ապա խաղաղություն կլինի. Եթե Ուկրաինան դադարեցնի ռազմական գործողությունները, ապա կդադարի գոյություն ունենալ որպես անկախ երկիր»,- ասել է գլխավոր քարտուղարը։
Նա նաև վստահեցրել է, որ դաշինքը կօգնի ուկրաինական բանակին խորհրդային զինատեսակներից անցում կատարել արևմտյան սպառազինության։