Կառլ III-ը ժամանել է Բուքինգհեմյան պալատ
ԱշխարհՄեծ Բրիտանիայի նոր թագավոր Կառլ III-ը Շոտլանդիայից թռել է Լոնդոն։ Այս մասին հայտնում է NBCNewa-ն։
Կառլ III-ը թագուհի Կամիլլա Պարկեր Բոուլսի հետ միասին հեռացել է Բալմորալ ամրոցից սեպտեմբերի 9-ի առավոտյան: Ժամանելուն պես նա ողջունել է ուրախ ամբոխին, որը հավաքվել էր պալատի մոտ:
Իր առաջին աշխատանքային օրը նա կդիմի ժողովրդին, որը սգում է իր մոր՝ Եղիսաբեթ II թագուհու մահը: Նա կհանդիպի նաև Միացյալ Թագավորության նոր վարչապետ Լիզ Թրասի հետ, ով այդ պաշտոնում նշանակվել է այս շաբաթվա սկզբին։
Քանի որ Մեծ Բրիտանիայում սկսվում է 10-օրյա սուգ, երկիրն ու աշխարհը հարգանքի տուրք են մատուցում թագուհուն: