Կրեմլում նշել են Սամարղանդում Պուտինի և Էրդողանի բանակցությունների թեմաները
ԱշխարհՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի խոսակցությունը տեղի կունենա Սամարղանդում, կքննարկվի հացահատիկի գործարքի թեման, այդ թվում ռուսական պարենի մատակարարման հարցը։ Այս մասին տեղեկացրել է Ռուսաստանի ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդել է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Հնարավոր եւ անհրաժեշտ է եւ արդեն պատրաստվում է Պուտինի եւ Էրդողանի խոսակցությունը, որը, ինչպես հույս ունենք, տեղի կունենա Սամարղանդում։ Այդ խոսակցությունն իսկապես հասունացել է։ Մենք տեսնում ենք, որ ստամբուլյան պայմանավորվածությունները հացահատիկի վերաբերյալ իրականացվում են։ Մենք տեսնում ենք, որ այդ իրականացումն առանձնապես ոչ մի բարիք չի բերում աղքատ պետություններին, աղքատ երկրներին, քանզի պարենով բեռնված երկու նավ է հասել այդ աղքատ երկրներ»,- ասել է նա լրագրողներին։
Պեսկովը նշել է, որ սա առաջին թեման է, որն, իհարկե, պետք է քննարկել։
«Եվ իհարկե, միջազգային շուկաներում ռուսական պարենի հայտնվելու թեման է»,- ավելացրել է Պեսկովը։
Սամարղանդում սեպտեմբերի 15-16-ին տեղի կունենա ՇՀԿ-ի գագաթաժողովը։