Ռուս դիպուկահարները Հայաստանի լեռներում վարժանքներ կանցկացնեն
Ռուսաստան
Հայաստանում Հարավային ռազմական օկրուգի դիպուկահարները «Կամխուդ» զորավարժարանում բարձրլեռնային գոտում հատուկ տակտիկական վարժանքների ժամանակ ոչնչացնելու են միայնակ թիրախները առավելագույն հեռահարության վրա, հայտնում է Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունը։
Զինծառայողները կմշակեն դիպուկահարների մենամարտեր՝ համակարգելով դիպուկահար զույգերի աշխատանքը, անհարմար դիրքից թիրախներ խոցելով։
Առանձնահատուկ ուշադրություն է դարձվելու անհատական պատրաստության, զենքի կիրառման հմտությունների կատարելագործման հարցերին։ Լեռնային պայմաններում թիրախին ճշգրիտ հարվածելու համար դիպուկահարների զույգերը հաշվի կառնեն ոչ միայն հակառակ քամու արագությունը, այլև թիրախի բարձրացման անկյունները։
Բացի այդ, դիպուկահարները կիրականացնեն թիրախների հետախուզում՝ օգտագործելով դիտարկման և թիրախավորման ժամանակակից տեխնիկական միջոցներ։ Թիրախը հայտնաբերելով և կրակելու կարգավորումները որոշելով՝ դիպուկահարները կկիրառեն համաժամանակյա կրակոցի մարտավարությունը՝ խոցելով տարբեր թիրախներ մինչև 1200 մ հեռավորության վրա։
Նաև զինծառայողները ինքնաշեն և հատուկ միջոցներով կամուֆլյաժ կկատարեն, աննկատ տեղաշարժ կմշակեն բաց տարածքներում և նվազագույն թվով բնական կացարաններով տարածքներում։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)