Ռոման Բերեզովսկին իր աջակցությունն է հայտնել Գևորգ Ղազարյանին՝ ՀՖՖ նախագահի ընտրություններին ընդառաջ Սեուլի բորսան 5 րոպեով կասեցրել է բաժնետոմսերի ավտոմատ վաճառքը Հյուսիսային Ֆրանսիայում ջուրը նահանջում է․ շուրջ 850 տուն է հեղեղվել Չտրվեք ճնշումներին, եղեք Անկախության հռչակագրի ջատագովը՝ բացառելով ՀՀ ադրբեջանացումը․ Շարմազանով Ռիադի գլխավոր ինդեքսն իջել է 10 000 կետից ցածր․ Դոհայում էլ է անկում գրանցվել Նիգերիայում սգո արարողության մեկնող մարդկանց նավը շրջվել է․ առնվազն 29 զոհ HAYRIK HARVEST. հայկական խոհանոցի պատմությունը՝ համերի և միջազգային խոհարարական արվեստի միջոցով Ինդոնեզիայում այրվել է հրուշակեղենի գործարան․ 24 զոհ, տասնյակ անհետ կորածներ Ո՞ւմ կհասնի Կատարի գազը․ Սեուլը խնդրել է իրեն առաջնահերթություն տալ Ատամնաբուժական կլինիկայի սանհանգույցում հայտնաբերվել են մարիխուանային նմանվող բուսական զանգված Բայրամով․ Բաքուն ՀՀ նոր Սահմանադրության նախագծում տարածքային պահանջ չի տեսնում Եվրոպայում դիզելի բորսայական գինը դեռ գրեթե կրկնակի է տարեսկզբի համեմատ 

Երևանի թիվ 170 ավագ դպրոցն անվանակոչվել է ինժեներ Ալեքսանդր Քեմուրջյանի անվամբ

Գիտություն և Մշակույթ

Երևանի թիվ 170 ավագ դպրոցն այսուհետ կրելու է 20-րդ դարի հայազգի ականավոր գիտնական, խորհրդային ինժեներ-կոնստրուկտոր, աշխարհում առաջին լուսագնացների և մարսագնացների ստեղծող, ճարտարագետ Ալեքսանդր Քեմուրջյանի անունը:

Դպրոցի անվանակոչության հանդիսավոր արարողությանը մասնակցել են ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, Ալեքսանդր Քեմուրջյանի որդին՝ Վլադիմիր Քեմուրջյանը, հայազգի առաջին տիեզերագնաց Ջիմ Բաղյանը, «The Planetary Society»-ի համահիմնադիր Լուիս Ֆրիդմանը, գիտության և արվեստի «STARMUS» միջազգային փառատոնի համահիմնադիր Գարիկ Իսրայելյանը:

«Դպրոցի անվանակոչումը որքան պատվաբեր է, այնքան էլ՝ պարտավորեցնող: Մենք՝ բոլորս, պետք է քաջ գիտակցենք, որ կրթությունն ու գիտությունը մեր առաջնահերթ ուղղություններն են: Այսօր ՀՀ կառավարությունն անում է հնարավորը կրթության և գիտության զարգացման համար: Սիրելի՛ աշակերտներ, մենք պետք է բարձր պահենք Ալեքսանդր Քեմուրջյանի և մեր երկրի անունը՝ գրանցելով մշակութային և գիտական նվաճումներ: Բարի երթ Ալեքսանդր Քեմուրջյանի անվան 170 ավագ դպրոցին»,- ասել է ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը և ընդգծել, որ ներկայում Հայաստանում անցկացվող «STARMUS» 6-րդ գիտամշակութային փառատոնը նոր խոսք է գիտության հանրայնացման բնագավառում:

«STARMUS» միջազգային փառատոնի համահիմնադիր Գարիկ Իսրայելյանն էլ աշակերտներին պատմել է, որ պատմության մեջ առաջին մոլորակագնացը, որը մարդիկ պատրաստել են, լուսնագնացն է եղել, որի նախագիծն իրականացրել է Ալեքսանդր Քեմուրջյանը: ««Թայմ» պարբերականը «Լունախոդը» հեղափոխություն է անվանել գիտության ու տեխնոլոգիաների ոլորտում: Կարճ ժամանակ անց Մարս ուղարկվեց մի տիեզերանավ, որի մեջ դրված էր Քեմուրջյանի պատրաստած «PROP-M» փոքր ռոբոտը, որը պետք է շարժվեր Մարսի վրա ու հետազոտեր այն: Հույս ունեմ, որ այս դպրոցում աշակերտներն այնպես կսովորեն ու կաշխատեն, որ ապագայում կպատրաստեն այնպիսի ռոբոտներ, որոնք Պլուտոնի վրա կաշխատեն»,- ասել է Իսրայելյանը:

Միջոցառման մասնակիցներին ողջունել է նաև Ալեքսանդր Քեմուրջյանի որդին՝ Վլադիմիր Քեմուրջյանը. «Դպրոցը հորս անունով անվանակոչելը մեծ պատիվ է մեր ընտանիքի համար: Հայրս հորդորում էր ամբողջ կյանքում սովորել և շեշտում, որ կրթության ամենաառաջին քարը՝ հիմքը, պետք է դնել դպրոցում: Նա ասում էր՝ ինչպես դնեք այդ քարը, այդպես էլ կշարունակեք սովորել: Հայրս մինչև իր կյանքի վերջը սովորում էր, իսկ սովորել պետք է ոչ միայն մեծահասակներից, այլև երիտասարդներից:

Հավանաբար ոչ ոք չգիտի, սակայն երբ նախագծվում էր լուսնագնացը, հայրս իր շուրջ էր համախմբել մարդկանց, որոնց միջին տարիքը 26 էր»,- նշել է Վ. Քեմուրջյանը:

Վլադիմիր Քեմուրջյանը բազմաբովանդակ գրքեր է նվիրել դպրոցին, իսկ ԱՄՆ-ից ժամանած գիտնական Սքոթ Ռոբերթսը՝ աստղադիտակ:

Ողջույնի խոսքերից հետո Արայիկ Հարությունյանն ու Վահրամ Դումանյանը միջոցառման մասնակիցների հետ շրջել են դպրոցի դասասենյակներում ու լաբորատորիաներում, զրուցել ուսուցիչների և աշակերտներ հետ, ծանոթացել ուսումնական գործընթացին և գործնական պարապմունքների անցկացման հետ կապված խնդիրներին:

Հիշեցնենք՝ սեպտեմբերի 5-11-ը Հայաստանում անցկացվում է «STARMUS» 6-րդ փառատոնը, որը կրում է «50 տարի Մարսի վրա» խորագիրը։ Փառատոնը, որը միավորել է աշխարհահռչակ գիտնականներին, տիեզերագնացներին, երաժիշտներին, Նոբելյան մրցանակի դափնեկիրներին, նպատակ ունի ոգեշնչել և կրթել տեխնոլոգիական ոլորտի նոր սերնդին: Այն նվիրված է Մարս մոլորակի վրա խորհրդային «Մարս-3» սարքի վայրէջքի 50-րդ տարեդարձին: Այս միջոցառումն ուղղակիորեն կապված է Ալեքսանդր Քեմուրջյանի հետ, քանի որ «Մարս-3»-ում է գտնվել նրա մարսագնացը:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ռոման Բերեզովսկին իր աջակցությունն է հայտնել Գևորգ Ղազարյանին՝ ՀՖՖ նախագահի ընտրություններին ընդառաջՍեուլի բորսան 5 րոպեով կասեցրել է բաժնետոմսերի ավտոմատ վաճառքըՀյուսիսային Ֆրանսիայում ջուրը նահանջում է․ շուրջ 850 տուն է հեղեղվելՉտրվեք ճնշումներին, եղեք Անկախության հռչակագրի ջատագովը՝ բացառելով ՀՀ ադրբեջանացումը․ ՇարմազանովՌիադի գլխավոր ինդեքսն իջել է 10 000 կետից ցածր․ Դոհայում էլ է անկում գրանցվելՆիգերիայում սգո արարողության մեկնող մարդկանց նավը շրջվել է․ առնվազն 29 զոհ HAYRIK HARVEST. հայկական խոհանոցի պատմությունը՝ համերի և միջազգային խոհարարական արվեստի միջոցովԻնդոնեզիայում այրվել է հրուշակեղենի գործարան․ 24 զոհ, տասնյակ անհետ կորածներՈ՞ւմ կհասնի Կատարի գազը․ Սեուլը խնդրել է իրեն առաջնահերթություն տալԱտամնաբուժական կլինիկայի սանհանգույցում հայտնաբերվել են մարիխուանային նմանվող բուսական զանգվածԲայրամով․ Բաքուն ՀՀ նոր Սահմանադրության նախագծում տարածքային պահանջ չի տեսնումԵվրոպայում դիզելի բորսայական գինը դեռ գրեթե կրկնակի է տարեսկզբի համեմատՍահմանադրության նախագիծը պետք է մերժվի, ոչ թե վերափաթեթավորվի կամ դառնա քննարկումների առարկա«Բրենթը»՝ 92,10 դոլար, ամերիկյան նավթը՝ 83 դոլարից ցածրԹրամփը շնորհավորեց TRIPP-ի մեկնարկի կապակցությամբ և Փաշինյանին հրավիրեց Սպիտակ տուն (տեսանյութ) ԱՄՆ-ից մինչև Հորմուզ․ հրդեհներ, պայթյուններ, կրակոցներ ու սկանդալներ՝ աղմկահարույց դեպքեր (տեսանյութ) ՌԴ ՊՆ-ն հայտարարել է Ուկրաինայի էներգետիկ և նավահանգստային թիրախներին հարվածների մասինՎրաերթ-ավտովթար Խանջյան փողոցում. վիրավորը ուժային կառույցի աշխատակից է 55 000 դոլարից՝ 518․ որքա՞ն էր պետք ներդնել Թրամփի հետ ընթրելու համարՕրական 12,2-ից 9,5 միլիոն բարել․ Հորմուզով անցնող նավթի ծավալը նվազել էՆոր մեդալներ միջազգային մրցահարթակից. Պլեխանովի ուսանողները հաջողությամբ հանդես են եկել Վրաստանում Մեկնարկում են ՀՀ նորագույն պատմության տնտեսական խոշորագույն ծրագրի աշխատանքները․ Փաշինյան (տեսանյութ) Չինաստանի հետախուզությանը վերագրվող կեղծ աշխատանքի առաջարկները թիրախավորել են ԱՄՆ պաշտոնյաներինՀարավային Կորեայի կրթության նախարարը հրաժարական է տվելՄերց․ եթե Բեռլինը չմեղմեր փոխառության կանոնները, ՆԱՏՕ-ն կփլուզվերԿլիմայի համաշխարհային գագաթնաժողովը ձախողվել էՆոր Սահմանադրությունը հակաժողովրդավարական և բռնապետական միտումներ է պարունակում»․ Աբրահամյան (տեսանյութ) Արտաշատի խճուղում գնացքի վագոն է կողաշրջվել․ Փրկարար ծառայության կողմից սահմանվել է հերթապահությունՌուբիոն՝ Բեյրութին․ Լիբանանը պետք է հաշվետու լինի միայն իր քաղաքացիներինԱՄՆ հետախուզությունը հետևել է Էլիս Հուանգի չինական կապերինԱրցախն ու Հռչակագիրը՝ Սահմանադրության նախաբանից դուրս․ Փաշինյանի հրաժարականի պայմանը (տեսանյութ) Ընդդիմությունը առաջիկա գործողությունների մասին կհայտարարի․ Արթուր Խաչատրյան (տեսանյութ) Ահաբեկիչների հետ չեն բանակցում․ քանի՞ անգամ պետք է կրկնել․ Խաչատրյանը՝ Փաշինյանին (տեսանյութ) «Վճռական հաղթանակ»․ Թրամփը շնորհավորել է ՓաշինյանինԹրամփը Պուտինին ընկեր է անվանել․ Քլեյթոնը հիշեցրել է Ուկրաինայի մասինՓաշինյանի ամբողջական ուղերձը՝ նոր Սահմանադրության նախագծի վերաբերյալ Կիևին աջակցության հաջորդ քայլերը․ Մերցն ու Ռյուտեն կհանդիպեն ԲեռլինումՀրապարակվեց նոր Սահմանադրության նախագիծը. Ռուսական նավի խորտակում, լրտեսներ ու հրթիռներ (տեսանյութ) Ինչպե՞ս թույլ չեք տալու ընդդիմությանը խորհրդարան անցնել․ հարց՝ ՔՊ-ականներին (տեսանյութ) Դոհան միջնորդում է Թեհրանի ու Վաշինգտոնի միջև․ Ռուբիոն կընդունի Կատարի վարչապետինԵթե Սահմանադրության նախագիծն ի վերջո դրվի հանրաքվեի, ապա «այո»-ի ապահովման իշխանության ռազմավարությունը կառուցվելու է երեք հիմնական սյուների վրա․ Արփինե Հովհաննիսյան Թրամփը կարող է Ուկրաինային առաջարկել Հյուսիսատլանտյան դաշինքի նման անվտանգության երաշխիքներ․ ՔուշներԼրտեսական սկանդալ Կիպրոսում․ Ռուսաստանը կորցրել է երկու դիվանագետիՈւղիղ․ Տրվում է ԹՐԻՓՓ նախագծի գործնական փուլի մեկնարկը Ճաշացանկ՝ հոսանքազրկման օրերի համար․ ինչպե՞ս են աշխատում Կիևի ռեստորաններըՂրիմի կամրջով գնացքները կրկին անցնում են․ ավտոճանապարհը դեռ նորոգում ենԿամ ընդդիմությունը կտա անհրաժեշտ 6 ձայնը, կամ կգնանք արտահերթ ընտրությունների (տեսանյութ) Ռուսական դիզելի մատակարարումները Ղրղզստան և Տաջիկստան կարող են կրճատվելԵթե Հայաստանը վերածվի ադրբեջանական գաղութի, ոչ արտահերթ, ոչ էլ հերթական ընտրություններ չեն լինի․ Խաչատրյան Երևանից թռավ Մոսկվա ու ձերբակալվեց․ ո՞վ է 80-ամյա «Վալտերը»
Ամենադիտված