Ռոման Բերեզովսկին իր աջակցությունն է հայտնել Գևորգ Ղազարյանին՝ ՀՖՖ նախագահի ընտրություններին ընդառաջ Սեուլի բորսան 5 րոպեով կասեցրել է բաժնետոմսերի ավտոմատ վաճառքը Հյուսիսային Ֆրանսիայում ջուրը նահանջում է․ շուրջ 850 տուն է հեղեղվել Չտրվեք ճնշումներին, եղեք Անկախության հռչակագրի ջատագովը՝ բացառելով ՀՀ ադրբեջանացումը․ Շարմազանով Ռիադի գլխավոր ինդեքսն իջել է 10 000 կետից ցածր․ Դոհայում էլ է անկում գրանցվել Նիգերիայում սգո արարողության մեկնող մարդկանց նավը շրջվել է․ առնվազն 29 զոհ HAYRIK HARVEST. հայկական խոհանոցի պատմությունը՝ համերի և միջազգային խոհարարական արվեստի միջոցով Ինդոնեզիայում այրվել է հրուշակեղենի գործարան․ 24 զոհ, տասնյակ անհետ կորածներ Ո՞ւմ կհասնի Կատարի գազը․ Սեուլը խնդրել է իրեն առաջնահերթություն տալ Ատամնաբուժական կլինիկայի սանհանգույցում հայտնաբերվել են մարիխուանային նմանվող բուսական զանգված Բայրամով․ Բաքուն ՀՀ նոր Սահմանադրության նախագծում տարածքային պահանջ չի տեսնում Եվրոպայում դիզելի բորսայական գինը դեռ գրեթե կրկնակի է տարեսկզբի համեմատ 

Փաշինյան, Քոչարյան, Տեր-Պետրոսյան, Սարգսյան․․. ո՞ւմ մասին ինչ կարծիք են հայտնել քաղաքացիները. հարցում

Հասարակություն

«Միջազգային հանրապետական ինստիտուտի» կողմից 2022 թվականի հունիսին անցկացված հարցման մասնակիցների  53 տոկոսը (2021թ.-45%) խիստ դրական ու դրական կարծիք ունի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հարցվածների 34 տոկոսը (2021թ.-28%) խիստ դրական և դրական կարծիք ունի Ալեն Սիմոնյանի վերաբերյալ, 23 տոկոսը՝  (2021թ.-20%) Ռոբերտ Քոչարյանի, 23 տոկոսը՝ (2021թ.-11%) Լևոն Տեր-Պետրոսյանի, 19 տոկոսը՝ (2021թ.-10%) Սերժ Սարգսյանի, 12 տոկոսը՝ (2021թ.-9%) Իշխան Սաղաթելյանի և 12 տոկոսը՝ (2021թ.-7%) Արթուր Վանեցյանի:

Հարցումների համաձայն՝ հարցվողները խիստ բացասական և բացասական կարծիք ունեն հետևյալ գործիչների մասին. Նիկոլ Փաշինյան-33% (2021թ.-33%), Ալեն Սիմոնյան-37% (2021թ.-40%), Ռոբերտ Քոչարյան-61% (2021թ.-57%), Լևոն Տեր-Պետրոսյան-55% (2021թ.-64%), Սերժ Սարգսյան-63% (2021թ.-69%), Իշխան Սաղաթելյան-60% (2021թ.-47%), Արթուր Վանեցյան-64% (2021թ.-67%):

Հարցին, թե ո՞ր քաղաքական գործչին կամ անձին են ամենաշատը վստահում, հարցվողները նշել են՝ Նիկոլ Փաշինյան՝ 16%, Ռոբերտ Քոչարյան՝ 3%, ոչ ոքի՝ 64%, այլ պատասխան՝ 8%:

Այն հարցին, թե ո՞ր քաղաքական կուսակցությանը կամ դաշինքին ձայն կտային, եթե խորհրդարանական ընտրությունները տեղի ունենային հաջորդ կիրակի օրը, հարցվողները նշել են՝ ՔՊԿ՝ 25%, «Հայաստան» դաշինք՝ 6%, ՀՅԴ՝ 2%, ՀՀԿ՝ 1%, չի պատրաստվում քվեարկել հարցվածների 25%, ոչ ոքի՝ 15%:

Հարցին, թե որքանո՞վ եք գոհ կամ դժգոհ գործող Կառավարության նախարարների աշխատանքից, հարցվողների  62 տոկոսը նշել է որ շատ գոհ և գոհ է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, 48 տոկոսը՝ ՀՀ առողջապահության նախարարությունից, 43 տոկոսը՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից, 39 տոկոսը՝ ՀՀ Պաշտպանության նախարարությունից, 37 տոկոսը՝ ՀՀ ԲՏԱ նախարարությունից, 36 տոկոսը՝ ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, 36 տոկոսը՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից, 35 տոկոսը՝ ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից, 33 տոկոսը՝ ՀՀ ֆինանսների նախարարությունից, 33 տոկոսը՝ ՀՀ ՏԿԵ նախարարությունից, 31 տոկոսը՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից, 29 տոկոսը՝ ՀՀ արդարադատության նախարարությունից:

Հարցին, թե որքանո՞վ եք գոհ կամ դժգոհ ՀՀ ոստիկանության նոր պարեկային ծառայության աշխատանքից, հարցվողների 30 տոկոսը պատասխանել է, որ ամբողջովին գոհ է, 23 տոկոսը՝ մասամբ գոհ է, 6 տոկոսը մասամբ դժգոհ է, 11 տոկոսն ամբողջովին դժգոհ է, 28 տոկոսն առնչություն չի ունեցել, 2 տոկոսը չի պատասխանել հարցին:

«Ի՞նչ կարծիք ունեք հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ» հարցին 7 տոկոսը պատասխանել է՝ շատ դրական,  21 տոկոսը՝ մասամբ դրական, 11 տոկոսը՝ մասամբ բացասական, 48 տոկոսը՝ շատ բացասական, 13 տոկոսը չի պատասխանել հարցին:

«Ձեր կարծիքով, ո՞վ է կրում ամենամեծ պատասխանատվությունը Ուկրաինայում պատերազմի համար» հարցին հարցվողների 17 տոկոսը պատասխանել է՝ ԱՄՆ-ն, 16 տոկոսը՝ բոլոր կողմերը հավասարապես, 14 տոկոսը՝ նախագահ Վոլոդիմիր Զելենսկին անձամբ, 10 տոկոսը՝ ՆԱՏՕ-ի անդամ երկրները, 8 տոկոսը՝ նախագահ Վլադիմիր Պուտինը անձամբ, 6 տոկոսը՝ Ուկրաինայի իշխանությունները, 5 տոկոսը՝ ՌԴ-ն, 2 տոկոսը՝ ԵՄ-ն, 1 տոկոսը՝ այլ պատասխան և 20 տոկոսը չի պատասխանել հարցին:

Հարցումն իրականացվել է ՀՌԿԿ-Հայաստան-ի կողմից Միջազգային հանրապետական ինստիտուտի հարցումների հետազոտության կենտրոնի անունից։

Տվյալները հավաքագրվել են համակարգչի օգնությամբ իրականացվող հեռախոսային հարցազրույցների միջոցով (CATI) Հայաստանի տարածքում՝ 2022թ․-ի հունիսի 10-ից 21-ը։ Հարցվողների ընտրությունն իրականացվել է պատահականորեն գեներացված համարներին կատարվող զանգի միջոցով (RDD)՝  ըստ շուկայում հեռախոսային օպերատորների զբաղեցրած մասնաբաժնի։ Այն դեպքում, երբ հեռախոսահամարները պատահականորեն են կազմվել, բնակավայրի տիպի համար քվոտաներ են սահմանվել՝ հիմնված 2011թ․-ի մարդահամարի տվյալների վրա։ Դաշտային աշխատանքների երկրորդ կեսի ժամանակ բջջային օպերատորների համար քվոտա է ավելացվել։

Ընտրանքում ներառված են Հայաստանի 1,499 բնակիչներ, ովքեր ունեն բջջային հեռախոսների հասանելիություն և 18 և ավելի տարեկան են։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ռոման Բերեզովսկին իր աջակցությունն է հայտնել Գևորգ Ղազարյանին՝ ՀՖՖ նախագահի ընտրություններին ընդառաջՍեուլի բորսան 5 րոպեով կասեցրել է բաժնետոմսերի ավտոմատ վաճառքըՀյուսիսային Ֆրանսիայում ջուրը նահանջում է․ շուրջ 850 տուն է հեղեղվելՉտրվեք ճնշումներին, եղեք Անկախության հռչակագրի ջատագովը՝ բացառելով ՀՀ ադրբեջանացումը․ ՇարմազանովՌիադի գլխավոր ինդեքսն իջել է 10 000 կետից ցածր․ Դոհայում էլ է անկում գրանցվելՆիգերիայում սգո արարողության մեկնող մարդկանց նավը շրջվել է․ առնվազն 29 զոհ HAYRIK HARVEST. հայկական խոհանոցի պատմությունը՝ համերի և միջազգային խոհարարական արվեստի միջոցովԻնդոնեզիայում այրվել է հրուշակեղենի գործարան․ 24 զոհ, տասնյակ անհետ կորածներՈ՞ւմ կհասնի Կատարի գազը․ Սեուլը խնդրել է իրեն առաջնահերթություն տալԱտամնաբուժական կլինիկայի սանհանգույցում հայտնաբերվել են մարիխուանային նմանվող բուսական զանգվածԲայրամով․ Բաքուն ՀՀ նոր Սահմանադրության նախագծում տարածքային պահանջ չի տեսնումԵվրոպայում դիզելի բորսայական գինը դեռ գրեթե կրկնակի է տարեսկզբի համեմատՍահմանադրության նախագիծը պետք է մերժվի, ոչ թե վերափաթեթավորվի կամ դառնա քննարկումների առարկա«Բրենթը»՝ 92,10 դոլար, ամերիկյան նավթը՝ 83 դոլարից ցածրԹրամփը շնորհավորեց TRIPP-ի մեկնարկի կապակցությամբ և Փաշինյանին հրավիրեց Սպիտակ տուն (տեսանյութ) ԱՄՆ-ից մինչև Հորմուզ․ հրդեհներ, պայթյուններ, կրակոցներ ու սկանդալներ՝ աղմկահարույց դեպքեր (տեսանյութ) ՌԴ ՊՆ-ն հայտարարել է Ուկրաինայի էներգետիկ և նավահանգստային թիրախներին հարվածների մասինՎրաերթ-ավտովթար Խանջյան փողոցում. վիրավորը ուժային կառույցի աշխատակից է 55 000 դոլարից՝ 518․ որքա՞ն էր պետք ներդնել Թրամփի հետ ընթրելու համարՕրական 12,2-ից 9,5 միլիոն բարել․ Հորմուզով անցնող նավթի ծավալը նվազել էՆոր մեդալներ միջազգային մրցահարթակից. Պլեխանովի ուսանողները հաջողությամբ հանդես են եկել Վրաստանում Մեկնարկում են ՀՀ նորագույն պատմության տնտեսական խոշորագույն ծրագրի աշխատանքները․ Փաշինյան (տեսանյութ) Չինաստանի հետախուզությանը վերագրվող կեղծ աշխատանքի առաջարկները թիրախավորել են ԱՄՆ պաշտոնյաներինՀարավային Կորեայի կրթության նախարարը հրաժարական է տվելՄերց․ եթե Բեռլինը չմեղմեր փոխառության կանոնները, ՆԱՏՕ-ն կփլուզվերԿլիմայի համաշխարհային գագաթնաժողովը ձախողվել էՆոր Սահմանադրությունը հակաժողովրդավարական և բռնապետական միտումներ է պարունակում»․ Աբրահամյան (տեսանյութ) Արտաշատի խճուղում գնացքի վագոն է կողաշրջվել․ Փրկարար ծառայության կողմից սահմանվել է հերթապահությունՌուբիոն՝ Բեյրութին․ Լիբանանը պետք է հաշվետու լինի միայն իր քաղաքացիներինԱՄՆ հետախուզությունը հետևել է Էլիս Հուանգի չինական կապերինԱրցախն ու Հռչակագիրը՝ Սահմանադրության նախաբանից դուրս․ Փաշինյանի հրաժարականի պայմանը (տեսանյութ) Ընդդիմությունը առաջիկա գործողությունների մասին կհայտարարի․ Արթուր Խաչատրյան (տեսանյութ) Ահաբեկիչների հետ չեն բանակցում․ քանի՞ անգամ պետք է կրկնել․ Խաչատրյանը՝ Փաշինյանին (տեսանյութ) «Վճռական հաղթանակ»․ Թրամփը շնորհավորել է ՓաշինյանինԹրամփը Պուտինին ընկեր է անվանել․ Քլեյթոնը հիշեցրել է Ուկրաինայի մասինՓաշինյանի ամբողջական ուղերձը՝ նոր Սահմանադրության նախագծի վերաբերյալ Կիևին աջակցության հաջորդ քայլերը․ Մերցն ու Ռյուտեն կհանդիպեն ԲեռլինումՀրապարակվեց նոր Սահմանադրության նախագիծը. Ռուսական նավի խորտակում, լրտեսներ ու հրթիռներ (տեսանյութ) Ինչպե՞ս թույլ չեք տալու ընդդիմությանը խորհրդարան անցնել․ հարց՝ ՔՊ-ականներին (տեսանյութ) Դոհան միջնորդում է Թեհրանի ու Վաշինգտոնի միջև․ Ռուբիոն կընդունի Կատարի վարչապետինԵթե Սահմանադրության նախագիծն ի վերջո դրվի հանրաքվեի, ապա «այո»-ի ապահովման իշխանության ռազմավարությունը կառուցվելու է երեք հիմնական սյուների վրա․ Արփինե Հովհաննիսյան Թրամփը կարող է Ուկրաինային առաջարկել Հյուսիսատլանտյան դաշինքի նման անվտանգության երաշխիքներ․ ՔուշներԼրտեսական սկանդալ Կիպրոսում․ Ռուսաստանը կորցրել է երկու դիվանագետիՈւղիղ․ Տրվում է ԹՐԻՓՓ նախագծի գործնական փուլի մեկնարկը Ճաշացանկ՝ հոսանքազրկման օրերի համար․ ինչպե՞ս են աշխատում Կիևի ռեստորաններըՂրիմի կամրջով գնացքները կրկին անցնում են․ ավտոճանապարհը դեռ նորոգում ենԿամ ընդդիմությունը կտա անհրաժեշտ 6 ձայնը, կամ կգնանք արտահերթ ընտրությունների (տեսանյութ) Ռուսական դիզելի մատակարարումները Ղրղզստան և Տաջիկստան կարող են կրճատվելԵթե Հայաստանը վերածվի ադրբեջանական գաղութի, ոչ արտահերթ, ոչ էլ հերթական ընտրություններ չեն լինի․ Խաչատրյան Երևանից թռավ Մոսկվա ու ձերբակալվեց․ ո՞վ է 80-ամյա «Վալտերը»
Ամենադիտված