ԱՄՆ-ում անգլերենի ուսուցչուհին ձերբակալվել է 15-ամյա աշակերտի բռնաբարության համար
Այլ
ԱՄՆ-ում անգլերենի 37-ամյա ուսուցչուհուն ձերբակալել են 15-ամյա աշակերտին բռնաբարելու մեղադրանքով։ Այս մասին հայտնում է WTVD-ն։
Միջադեպը տեղի է ունեցել Հյուսիսային Կարոլինայի Ջոնսթոն շրջանի ավագ դպրոցում։ Ըստ դատական փաստաթղթերի՝ կինը առնվազն մեկ անգամ սեռական հարաբերություն է ունեցել աշակերտի հետ։ Հանցագործության օրը օգոստոսի 12-ն է։
Հայտնի է, որ կինը ուսումնական հաստատությունում աշխատանքի է անցել 2021 թվականի մայիսին։ Սեպտեմբերի 2-ին նա ձերբակալվել է և մեղադրվել երեխայի նկատմամբ անպարկեշտ վերաբերմունքի և անչափահասի նկատմամբ բռնաբարության մեջ, իսկ չորս օր անց դատարանը նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրել կալանավորումը և 1 մլն դոլարի չափով գրավը։
Նշվում է, որ սա Ջոնսթոն շրջանի ավագ դպրոցի աշակերտների նկատմամբ ոտնձգությունների առաջին դեպքը չէ։ 2010 և 2011 թվականներին դպրոցի երկու աշխատակիցներ մեղադրվել են սեռական հանցագործությունների մեջ. դրվագներից մեկում խոսքը մի ոստիկանի մասին է, ով զբաղվում էր ուսումնական հաստատության պաշտպանությամբ։


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան