Դուստրը բեմադրել է իր առևանգումը` մորից պահանջելով 50 հազար դոլար
ԱյլԻսպանիայում կինը բեմադրել է սեփական առևանգումը` մորից պահանջելով 50 հազար դոլար, գրում է New York Post-ը։ Դստերը ոստիկանությունը ձերբակալել է, այժմ նրան ազատազրկում է սպառնում։
Լրատվամիջոցների տեղեկություններով՝ 30-ամյա մի կին իր ընկերների հետ բեմադրել է սեփական առևանգումը մորից գումար շորթելու նպատակով։ Դուստրը նրան տեսանյութ է ուղարկել, որում նստած է աչքերը կապած և դանակը` կոկորդին, որը բռնել էր մի տղամարդ։
«Մայրիկ, ինձ առևանգել են: Մի դիմեք ոստիկանություն, այլապես նրանք ինձ կսպանեն»,- կադրում ասել է աղջիկը:
Նա շարունակել է պատմել, թե ինչպես են «առևանգողները» ծեծի ենթարկել իրեն և զրկել սնունդից՝ որպես փրկագին պահանջելով 50 հազար դոլար։ Չնայած դրան՝ կինը դիմել է ոստիկանություն, որոնց արագորեն հաջողվել է բացահայտել խաբեությունը։ Հետաքննության ընթացքում պարզվել է, որ սա առաջին դեպքը չէ, երբ իսպանուհին բեմադրում է իր առևանգումը. ավելի վաղ նրա մայրը 45 հազար դոլար է փոխանցել պահանջվող հաշվեհամարին։
Դուստրն ու նրա չորս հանցակիցները ձերբակալվել են, որոնց մեղադրանք է առաջադրվել շորթման մեջ և սպառնում է մինչև հինգ տարվա ազատազրկում։