Սոցցանցերի օգտատերերին զարմացրել է երեք աչքանի կատուն
ԱյլՍոցցանցերի օգտատերերին զարմացրել է երեք աչքանի կատվի ձագը, գրում է NDTV պորտալը։ Արտասովոր կենդանու մասնակցությամբ կադրերը հրապարակել է դրա տերը։
Ինչպես նշել է հրապարակման հեղինակը, կատուն ծնվել է յուրահատուկ դեֆորմացիայով՝ երկու աչք մեկ ակնախորշում։ Չնայած դրան, ընտանի կենդանին տեսնում է միայն մեկ աչքով, քանի որ երկրորդը թաքնված է կոպի տակ: Կենդանու կադրերը զարմացրել են սոցցանցերի օգտատերերին, որոնք այժմ անհանգստացած են նրա առողջությամբ։
«Հուսով եմ, որ չի ցավում, քանի որ դա ցավալի է թվում», - գրել են մեկնաբանները:
Ավելի ուշ անասնաբույժը բացատրել է, որ կատվի ձագի երրորդ աչքի հայտնվելն իսկապես տեղի է ունեցել մուտացիայի պատճառով, սակայն լրացուցիչ օրգանը, ըստ մասնագետի, ոչ մի կերպ չի գործում և չի անհանգստացնում կենդանուն։