Լիոնի մետրոպոլիայի պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության թանգարան Ենթադրենք,Ադրբեջանի քաղաքացին շեղվել է սահմանված ճանապարհից, ինչ է լինելու․ Այվազյանը՝ Մհեր Գրիգորյանին 9 կգ կանեփի չորացված զանգված է հայտնաբերվել․ 1 անձ է ձերբակալվել Ծնվել է 44-օրյա պատերազմում անմահացած Ռազմիկ Սահակյանի եղբայրը՝ Ավետը Ռոբերտ Արզումանյանը հեռացավ Ուրարտուի գլխավոր մարզչի պաշտոնից Հռոմում խաղաղության աղոթք և ընդունելություն է տեղի ունեցել՝ նվիրված Հայաստանի անկախության 35-ամյակին Աժ-ն ԹՐԻՓՓ-ը վավերացրեց. Ուկրաինայից Թուրքիա․ միջազգային լարվածություն ՆԳՆ նախարար․ Կապրենք, կտեսնենք՝ Սահմանադրական դատարանն ինչ որոշում կկայացնի 10 հազար դոլար, ոսկյա շղթա և թանկարժեք վարսեր․ խոշոր գողություն՝ Երևանում Փաշինյան․ «Գնում ես՝ չուգ-չակ, չարակ-չակ, ու ճանապարհն ավարտվում է․ պայմանագիրը բացեք, կարդացեք» Միջուկային սպառնալիք, միաբևեռ աշխարհի վերջ ու պատերազմի կոչեր․ պայթյունավտանգ իրավիճակ աշխարհում Վարդան Ղուկասյանի գործով արդարացման վերդիկտ կա, բայց դատավճիռը դեռ չկա․ պաշտպան 

Տեղի է ունեցել ՀՀ ՄԻՊ-ին առընթեր կանանց իրավունքների հարցերով հասարակական խորհրդի անդրանիկ նիստը

Իրավունք

Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր կանանց իրավունքների հարցերով հասարակական խորհրդի անդրանիկ նիստին, որը կայացել էսեպտեմբերի 9-ին, բացման խոսքով հանդես է եկել Մարդու իրավուքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը։

Ինչպես տեղեկացրին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից, Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել հրավերին արձագանքելու համար՝ թե՛ խորհրդի կազմում ընդգրկվելու, և թե՛ այսօրվա միջացառմանը մասնակցելու առումով։ Գրիգորյանը նշել է, որ Պաշտպանի մանդատի կարևոր առաջնահերթություններից է կանանց իրավունքների պաշտպանությունը, որի ուղղությամբ հսկայական աշխատանք է կատարվել ու կատարվում թե՛ Պաշտպանի հաստատության, և թե՛ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների, անհատ իրավապաշտպանների կողմից։ 

«Պետական իշխանությունները, իհարկե, այս ոլորտի քաղաքականության առաջնային հասցեատերն են, թե՛ Սահմանադրությամբ երաշխավորված իրավահավասարության գործնական ապահովման և թե՛ պետության ստանձնած միջազգային պարտավորությունների, այդ թվում՝ Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման ՄԱԿ-ի կոնվենցիայի շրջանակներում։ Ուստի, Կանանց իրավունքների խորհրդի ձևավորումը տրամաբանական քայլ է՝ միտված ջանքերի միավորմանն ու համագործակցության ամրապնդմանը»,- նշել է Պաշտպանը։  

Ողջույնի խոսքով հանդես է եկել ՄԱԿ-ի մշտական համակարգողի ժամանակավոր պաշտոնակատար Լիլա Փիթրս Յահիան։ «Հուսով եմ, որ Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր խորհրդի ստեղծումը լուրջ քայլ կլինի այս ոլորտում աշխատող հասարակական կազմակերպություններին միավորելու համար՝ ապահովելով կանանց իրավունքների պաշտպանությանն ուղղված պայքարի ուժեղացումը: Այս համատեքստում կցանկանայի նաև առանձնացնել ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի և Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի երկարամյա համագործակցությունը, որի գերակա  ուղղություններից է գենդերային իրավահավասարության քարոզչությունը և գենդերային հիմքով բռնության դեմ պայքարը»,- ընդգծել է Լիլա Փիթրս Յահիան:

Ըստ աղբյուրի՝ այնուհետև Պաշտպանի աշխատակազմը ներկայացրել է խորհրդի նպատակները: Նշվեց, որ Խորհրդի նպատակն է կանանց իրավունքների պաշտպանության ոլորտում Պաշտպանի գործունեությանն աջակցելը՝ որպես խորհրդատվական մարմին:

«Նորաստեղծ խորհրդի խնդիրներն են աջակցել Պաշտպանին՝ կանանց իրավահավասարության ապահովման, քաղաքական մասնակցության ակտիվացման, կանանց նկատմամբ բռնության և գենդերային բռնության կանխարգելման աշխատանքներում, նպաստել կանանց իրավունքների պաշտպանության արդյունավետության բարձրացմանը, վեր հանել խնդիրներն ու բացերը` առաջարկելով օրենսդրական լուծումներ:

Մասնակիցները ներկայացրին իրենց ու իրենց կազմակերպությունների կատարած աշխատանքները՞,- ասվում է հաղորդագրության մեջ։

Նիստին ներկա է եղել նաև Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Մ. Թրեյսին։ Նա ելույթում իր շնորհակալություն է հայտնել խորհրդի ձևավորման համար և նշեց, որ խորհուրդը պետք է կենտրոնանա այնպիսի հարցերի վրա, որոնք օգտակար կլինեն, բազմաթիվ գործընկերներ կմեկտեղեն իրենց ջանքերը։ «ԱՄՆ կառավարությունը, դեսպանատունը շատ կարևորում են այս հարցերը, և դեսպանատան շատ գործողություններ կենտրոնանում են այս խնդիրների վրա տարբեր տեսանկյուններից՝ կանանց հզորացում, անդրադարձ գենդերային խզվածքին, ինչպես նաև փորձ ապահովելու կանանց համար հնարավորություն՝ որպես առաջնորդ հանդես գալու»,- նշել դեսպանը։

Արդարադատության փոխնախարար Արփինե Սարգսյանը ևս ողջունել է խորհրդի ձևավորումը, կարևորել նաև քրեակատարողական հիմնարկներում պատիժ կրող կանանց հետ կապված իրավունքների բարձրաձայնման, իրավունքների երաշխավորման հետ կապված հարցերը, պարեկային ծառայությունում կին պարեկաների ներգրավումը։

Խորհրդի հետ համագործակցության պատրաստտակամություն են հայտնելն Ազգային ժողովի Սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանը, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը և հրավիրված այլ պետական կառույցների ներկայացուցիչներ։

«Հաջորդիվ քննարկում տեղի ունեցավ առաջիկա տարվա ծրագրի և գործողությունների վերաբերյալ։ Քննարկվեցին Պաշտպանի աշխատակազմի կողմից մշակված «Ամփոփ հայացք՝ Հայաստանի Հանրապետության իրավապահ համակարգում կանանց ներգրավումը խթանելու ուղղությամբ» հայեցակարգի նախագիծն ու դրանից բխող միջոցառումների ցանկը։

Մասնակիցները մտքեր փոխանակեցին գործողությունների ծրագրի, իրականացման մանրամասների, ինչպես նաև յուրաքանչյուրն իր մասով ծրագրին աջակցելու մանրամասների վերաբերյալ։

Ամփոփելով քննարկումը և շնորհակալություն հայտնելով օգտակար քննարկման համար՝ Պաշտպանը նշեց, որ խորհրդի անդամների հետ քննարկում կսկսեն հաջորդ նիստի թեման որոշելու, առաջարկություններ անելու համար։

Նիստին մասնակցում էին պետական կառավարման համակարգի մարմինների, ՀՀ Ազգային ժողովի, հասարակական կազմակերպությունների, ինչպես նաև ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Հանդիպումն իրականացվել է «Հաշվետու հաստատություններ և մարդու իրավունքների պաշտպանությունը Հայաստանում» ծրագրի աջակցությամբ։ Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից և իրականացվում է ՄԱԶԾ-ի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի և ԵԱՀԿ-ի կողմից»,- հայտնում են ՀՀ ՄԻՊ-ի աշխատակազմից։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Լիոնի մետրոպոլիայի պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության թանգարանԵնթադրենք,Ադրբեջանի քաղաքացին շեղվել է սահմանված ճանապարհից, ինչ է լինելու․ Այվազյանը՝ Մհեր Գրիգորյանին9 կգ կանեփի չորացված զանգված է հայտնաբերվել․ 1 անձ է ձերբակալվելԾնվել է 44-օրյա պատերազմում անմահացած Ռազմիկ Սահակյանի եղբայրը՝ ԱվետըՌոբերտ Արզումանյանը հեռացավ Ուրարտուի գլխավոր մարզչի պաշտոնիցՀռոմում խաղաղության աղոթք և ընդունելություն է տեղի ունեցել՝ նվիրված Հայաստանի անկախության 35-ամյակինԱժ-ն ԹՐԻՓՓ-ը վավերացրեց. Ուկրաինայից Թուրքիա․ միջազգային լարվածությունՆԳՆ նախարար․ Կապրենք, կտեսնենք՝ Սահմանադրական դատարանն ինչ որոշում կկայացնի10 հազար դոլար, ոսկյա շղթա և թանկարժեք վարսեր․ խոշոր գողություն՝ ԵրևանումՓաշինյան․ «Գնում ես՝ չուգ-չակ, չարակ-չակ, ու ճանապարհն ավարտվում է․ պայմանագիրը բացեք, կարդացեք»Միջուկային սպառնալիք, միաբևեռ աշխարհի վերջ ու պատերազմի կոչեր․ պայթյունավտանգ իրավիճակ աշխարհումՎարդան Ղուկասյանի գործով արդարացման վերդիկտ կա, բայց դատավճիռը դեռ չկա․ պաշտպանԿոնկրետ ինչ տարածքներ է ներառում TRIPP նախագիծը․ ինչո՞ւ չեք հրապարակում քարտեզները. Ղահրամանյանը՝ Մհեր ԳրիգորյանինՄիրզոյանը՝ գերիների հարցով երրորդ երկրների դիմումների և դրանց արձագանքների մասինԱրթուր Բաղդասարյանի և նրա հետ փոխկապակցված 7 անձի գույքի վրա կալանք է դրվելՆոյեմբերի կեսերին կհրապարակվի Սահմանադրության նոր նախագիծը․ Սրբուհի ԳալյանՄիրզոյան․ Ադրբեջանն ասում է՝ մինչև ձեր Սահմանադրությունը չփոխվի, չենք ստորագրիՎրաստանի խորհրդարանն ընդունել է խաղատների մրցաշարերի անցկացման մասին օրենքըԻսպանիայում ողբերգական վթար է․ ֆուտբոլի Գավաթի բոլոր հանդիպումները հետաձգվել ենԼրտեսական ցանցի համար կարո՞ղ է քննիչ հանձնաժողով ստեղծվի. Փաշինյան-ՔՊ-ականի զրույցըՊապիկյան․ 25-օրյա վարժական հավաքների արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ անելիքներ կանՀնդկաստանը Շանհայի համագործակցության կազմակերպության բոլոր երկրներին հրավիրել է «Քաղաքակրթությունների երկխոսության» ֆորումինՅամալի հայրը մեղադրվում է մատուցողուհու վրա թքելու և տղամարդու վրա հարձակվելու մեջԻսպանիայի թագուհի Սոֆիան այցելել է Գառնիի տաճար և «Քարերի սիմֆոնիա»Փաշինյանը ցավակցություն է հայտնել Իսպանիայում երկաթուղային վթարի հետևանքով զոհերի կապակցությամբՄեկնարկել է քոլեջների հեռակա ուսուցման հայտերի ընդունումը․ վերջնաժամկետը նոյեմբերի 25-ն էՋրհեղեղներ, վթարներ ու անկարգություններ․ ուշագրավ կադրեր ողջ աշխարհից#ՈՒՂԻՂ․ Նիկոլ Փաշինյանը պատասխանում է պատգամավորների հարցերինՍլովենիայի ԱԳ նախարարի այցը Հայաստան․ Միրզոյանն ու Կայզերը շարունակել են բանակցություններըՀամբարձում Մաթևոսյանի անունով կեղծ օգտահաշիվներ են բացվել WhatsApp-ում և Telegram-ում Ես հստակ հարց եմ տալիս՝ ակնկալում եմ միանշանակ պատասխան՝ այո՞, թե՞ ոչ. Ֆարմանյանը՝ Առուստամյանին Ղազարյանը՝ Առուստամյանին․Ինչպե՞ս եք հասցրել կապ ունենալ կոռուպցիայի մեջ մեղադրված անձի հետԲյուջեով պլանավորված պետական ներդրումների զգալի մասը չի իրականացվում․ «Լույս» հիմնադրամԹրամփը չեղարկել է ԱՄՆ-ում նավթի և գազի արդյունահանումից մեթանի արտանետումների սահմանափակումներըCOP17-ի կենտրոնում․ հանուն բնության և կենսաբազմազանության պահպանմանՎարդևանյան․ Իշխանություն լինելը հեշտ չէ․ ձեր գործը մարդկանց խնդիրները լուծելն է, ոչ թե հաղթանակներ վերագրելըՔենիայում Էբոլայի 9 դեպք է հաստատվել․ իշխանությունները հույս ունեն երկու ամսում վերահսկել բռնկումը ԱԺ-ն քննարկում է ՀՀ-ԱՄԷ ծառայությունների առևտրի և ներդրումների ազատականացման համաձայնագիրըԱՄԷ նախագահը Flydubai ավիաընկերության ինքնաթիռի անձնակազմին պետական ​​պարգև է շնորհել «Լիվերպուլի» 60 միլիոն ֆունտի խաղադրույքն արդարանում է․ Ժակեն տպավորում է իր խաղով Թող քաղաքական հետապնդումները դադարեցվեն, հետո խոսենք հնարավոր գործողությունների մասին. ՎարդեւանյանԵրևան–Աշտարակ ճանապարհի վթարից տուժած 13-ամյա աղջկա վիճակը բարելավվել էԱՄՆ-ում երեք եղբայրներ դատապարտվել են 30 տարվա ազատազրկման՝ տասնյակ կանանց բռնաբարելու համարՆույն անձանց միջև բռնության կրկնակի դեպքերը 2026-ի առաջին կիսամյակում հասել են 230-ի. ՆԳՆ նախարարԱվտովթար Մարտունի-Վարդենիս ճանապարհին․ երկու մարդ տեղափոխվել է հիվանդանոցԱրգենտինայում հաստատել են Բոլսոնարոյի սահմանային անցումը Ծավի խմելու ջրում սնդիկի թույլատրելի մակարդակի գերազանցում չի արձանագրվել․ ԱՆՓաշինյանն ու Սաուդյան Արաբիայի արքայազնն անդրադարձել են տարածաշրջանային կայունությանը2023 թվականին շոգը ռեկորդային թվով մարդկանց կյանք է խլելՀերթական անգամ կառավարության սարքած բորշչն ենք տեսնում, ԱԳՆ-ի վրա առևտրի «բանծիկ» ինչի կպցրիք (տեսանյութ)
Ամենադիտված