Ղարաբաղի հարցում դիվանագիտությունը չաշխատեց. Չավուշօղլու
Աշխարհ«Ղարաբաղի հարցում դիվանագիտությունը չաշխատեց, համաշխարհային հանրությունը տարիներ շարունակ շեղում էր Ադրբեջանի ուշադրությունը»,- այս մասին լրագրողներին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։
Թուրք նախարարը նշել է, որ Ադրբեջանի համբերության բաժակը լցվել էր։
«Եղբայրական երկրի համբերության բաժակը լցվել էր: Կարճ ժամանակում՝ 44 օրվա ընթացքում, վերադարձրեցին «իրենց հողերը» (Արցախի Հանրապետություն- խմբ.)։ Շնորհավորում եմ Ադրբեջանի հերոս բանակին և անվտանգության ուժերին»,- ասել է նա։