Պենտագոնը քննարկել է Ռուսաստանից և Չինաստանից սպառնացող վտանգը
ԱշխարհՊենտագոնի Պաշտպանության քաղաքականության խորհուրդը սեպտեմբերի 6-ին և 7-ին մի շարք ճեպազրույցներ է անցկացրել, որոնք նվիրված են եղել ռուսական և չինական տիեզերական զենքերին: Այս մասին ասվում է ԱՄՆ պաշտպանության նախարարության կայքում։
Հաղորդվում է, որ քննարկումները կենտրոնացած էին այն բանի վրա, թե «ինչպես կարող է Չինաստանի և Ռուսաստանի կողմից մասնակի ուղեծրային ռմբակոծման համակարգերի և տիեզերք-երկիր զենքերի պոտենցիալ զարգացումը ազդել ԱՄՆ-ի զսպման, ինչպես նաև ռազմավարական կայունության վրա»:
«Խորհուրդը քննարկել է, թե ինչ տարբերակներ ունի ԱՄՆ-ն՝ ի պատասխան հակառակորդներից որևէ մեկի կողմից նման զենքի հնարավոր ստեղծմանը»,- ասվում է փաստաթղթում։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ռուսաստանում մշակվում է քվանտային-օպտիկական համակարգ՝ շարժական օբյեկտների միջև երաշխավորված կապ ապահովելու համար։
Մինչ այս ՌԴ արտաքին գործերի նախարարության փոխղեկավար Սերգեյ Ռյաբկովը հայտարարել էր, որ ՌԴ-ն կոչ է անում ԱՄՆ-ին վերադառնալ տիեզերքում զենքի ոչ առաջնային տեղակայման պայմանագրի կառուցողական քննարկմանը։