Բայդենը փախստականների ընդունման սահմանափակում կսահմանի
ԱՄՆ
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը զեկույց է ուղարկել Կոնգրես, որտեղ առաջարկել է 2023 ֆինանսական տարում (սկսվում է 2022 թվականի հոկտեմբերի 1-ից) երկրում փախստականների ընդունման քվոտա սահմանել 125 հազար մարդ, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Պետդեպարտամենտի հայտարարությունը։
Այսպիսով, առաջարկվում է բավարարել աճող կարիքները, որոնք առաջանում են ամբողջ աշխարհում հումանիտար ճգնաժամերի պատճառով։ Այս մասին նշվում է տեքստում։
Պետդեպարտամենտը, Ներքին անվտանգության նախարարությունը և Առողջապահության ու մարդկային ծառայությունների վարչությունը նախագահական զեկույցը փոխանցել են Ներկայացուցիչների պալատի և Սենատի դատական հանձնաժողովներին, ասվում է հայտարարության մեջ:
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը և ներքին անվտանգության ու առողջապահության նախարարության ներկայացուցիչները Կոնգրեսի հետ խորհրդակցություններ կանցկացնեն պետության ղեկավարի առաջարկների շուրջ։
Բայդենը 2022 թվականին փախստականների ընդունման քվոտան 62,5 հազար մարդուց հասցրեց 125 հազարի։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)