28-ամյա միլիոնատերը դարձել է բելառուսական ընդդիմության անցումային կառավարության անդամ
ԱշխարհForbes-ի ցուցակից դոլարային միլիոնատեր Տատյանա Զարեցկայան, որն ապրում է Էստոնիայում, դարձել է բելառուսական ընդդիմության միացյալ անցումային կաբինետի՝ ֆինանսական և տնտեսական հարցերով ներկայացուցիչը։
28-ամյա Զարեցկայայի պարտականությունները կներառեն «անցումային շրջանի ռազմավարության մշակումը և պլանավորումը, ԵՄ-ից և ԱՄՆ-ից կապիտալի ներգրավումը Բելառուս, գիտելիքների, մարդկային կապիտալի, ֆինանսական և տնտեսական ոլորտների նոր օրինագծերի փոխանցումը դեպի նոր կառավարություն»։
Բացի այդ, նա «կներկայացնի նախարարների կաբինետը և ժողովրդավարական Բելառուսը միջազգային ֆինանսական ասպարեզում, կբանակցի երկկողմ և բազմակողմ գործընկերների հետ, կհամակարգի ֆինանսական, արժութային, հաշվապահական և բյուջետային օրենսդրության մշակումը»: