Փրկարարները հայտնաբերել են սարում կորած հովվին
Արտակարգ Պատահար
Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գանձակ գյուղում չեն կարողանում կապ հաստատել սար բարձրացած հովիվի հետ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Փրկարարները գյուղին հարակից արոտավայրում հայտնաբերել են Ս․ Ս․-ին (ծնված 1977 թ.), հայտնում են ԱԻ նախարարությունից։
Որոնողական աշխատանքներին մասնակցել են 3 փրկարար, 3 ոստիկանության աշխատակից և Գանձակ գյուղի 12 բնակիչ:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)