Ըմբիշներն այսօրվանից սկսում են պայքարն Աշխարհի առաջնությունում
Սպորտ
Սեպտեմբերի 10-ին, Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում մեկնարկել է ըմբշամարտի Աշխարհի առաջնությունը: Ազատ և հունահռոմեական ոճի ըմբիշները մեկ շաբաթ կպայքարեն տարվա կարևորագույն ստուգատեսում: Առաջնությունն Օլիմպիական խաղերի համար վարկանիշային չէ, բայց ՕԽ-ից առաջ կարևոր առաջնություն է:
Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի կազմում էլ ընդգրկված կլինեն Ռուդիկ Մկրտչյանը (55 կգ), Գևորգ Ղարիբյանը (60 կգ), Հրաչյա Պողոսյանը (63 կգ), Սլավիկ Գալստյանը (67 կգ), Մալխաս Ամոյանը (77 կգ), Կարապետ Չալյանը (82 կգ), Արթուր Ալեքսանյանը (97 կգ) և Դավիթ Օվասափյանը (130 կգ)։ Թիմն Աշխարհի առաջնությանն առաջին անգամ մասնակցելու է Արմեն Բաբալարյանի գլխավորությամբ։
Նշենք՝ Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան ավելի վաղ ներկայացրել է Բելգրադում կայանալիք Աշխարհի առաջնությունում հունահռոմեական ոճի ըմբիշների շրջանում մեդալների հիմնական հավակնորդներին: Հայաստանի հավաքականից միջազգային ֆեդերացիան առանձնացրել է Մալխաս Ամոյանին (77 կգ), Սլավիկ Գալստյանին (67 կգ) և Արթուր Ալեքսանյանին (97 կգ):


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)