Երևանի քաղաքապետարանը համայնքապատկան արտադպրոցական հաստատությունների համար ձեռք է բերել 17 անուն 153 երաժշտական գործիք
Հայաստան
Երևանի քաղաքապետարանը համայնքապատկան արտադպրոցական հաստատությունների համար ձեռք է բերել 17 անուն 153 երաժշտական գործիք` շուրջ 70 մլն ՀՀ դրամ ընդհանուր բյուջեով: Երաժշտական գործիքները կնվիրաբերվեն Երևանի ենթակայության երաժշտական և արվեստի 24 դպրոցներին:
«Բոլորովին վերջերս, «Երևանի օրերը Գյումրիում» ծրագրի շրջանակում Գյումրու «Անի» մանկական փողային նվագախմբին նվիրաբերվեցին թանկարժեք և հազվագյուտ գործիքներ: Այս տարեսկզբին Արցախի Հանրապետությանը նվիրատվության կարգով փոխանցեցինք շուրջ 7 մլն ՀՀ դրամի երաժշտական գործիքներ և մինչև տարեվերջ Արցախի Հանրապետության երաժշտական և արվեստի դպրոցներին կփոխանցենք շուրջ 10 մլն ՀՀ դրամի երաժշտական գործիքներ»,- գրել է Երևանի քաղաքապետը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)