Հետախուզվում էր խարդախության և գողության մեղադրանքով
ԻրավունքՈստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախույզների, վետերանների և Շենգավիթի բաժնի ծառայողների համատեղ միջոցառումների շնորհիվ սեպտեմբերի 9-ին «Երևան մոլ» առևտրի կենտրոնում հայտնաբերվել, ձերբակալվել և Էրեբունու բաժին է ներկայացվել 37-ամյա Մանալ Ա.-ն, որը 2021 թ. հոկտեմբերի 6-ից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 178-րդ (Խարդախությունը) և 177-րդ (Գողությունը) հոդվածների մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Նա ներկայացվել է նախաքննական մարմին: